ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ՀՀ Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` Սարգսյանն ու Գալագերը հանդիպման ընթացքում խոսել են երկկողմ հարաբերությունների մասին։
Նրանք նաև մտքեր են փոխանակել տարածաշրջանային անվտանգության ու կայունության հարցերի շուրջ: