ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Արգենտինան հաստատել է «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութի կիրառումը որպես առանձին դեղամիջոց և խթանիչ ներարկում։ Տեղեկությունը հայտնում է Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը։
«Ուղիղ ներդրումների ռուսական հիմնադրամը հայտարարում է կորոնավիրուսի դեմ ռուսական «Սպուտնիկ Լայթ» մեկ բաղադրիչով պատվաստանյութը որպես առանձին դեղամիջոց և որպես խթանիչ ներարկում կիրառելու հաստատման մասին», -ասված է հաղորդագրության մեջ:
«Սպուտնիկ Լայթը» «Սպուտնիկ V» պատվաստանյութի (մարդու ադենովիրուսի 26 սերոտիպի (rАd26) վերակոմբինացված տարբերակը)առաջին դեղաչափն է։