Ամենայն հայոց կաթողիկոսն ընդունել է Կաթողիկե հայոց պատրիարքին

Հայ եկեղեցու առաջնորդները կարևորել են հայ ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 6 դեկտեմբերի – Sputnik. Դեկտեմբերի 6-ին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ–ն Մայր աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է ամենապատիվ Ռաֆայել Պետրոս ԻԱ Կաթողիկե հայոց պատրիարքին։
Հայաստանի երկնքում մութ ամպեր են կուտակվում․ Արամ Առաջինի ուղերձը
Ինչպես հայտնում են Մայր աթոռից, հայ եկեղեցու առաջնորդները հանդիպմանն անդրադարձել են հայ ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին։
Երկուստեք կարևորվել է մեր ժողովրդի միասնականության ամրապնդումն առկա դժվարությունների հաղթահարման գործում։
Նշենք, որ հոկտեմբերի 29–ին Կիլիկիո կաթողիկե հայոց պատրիարք Ռաֆայել Պետրոս Մինասյանին ընդունել էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։
Ռաֆայել արքեպիսկոպոս Մինասյանը Տանն Կիլիկիո կաթողիկե հայոց 21-րդ կաթողիկոս պատրիարք է ընտրվել այս տարվա սեպտեմբերին։