ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի պարուհի Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) որոշել է ընդլայնել գործունեության շրջանակն ու բացահայտել ինքն իրեն նոր կողմից։ Նա սթենդափ է արել և Instagram–ի իր էջում կիսվել տպավորություններով։
«Երևում է՝ որքան երջանիկ եմ։ Երջանկություն է, երբ անում ես այն, ինչը դուր է գալիս։ Ես, օրինակ, սիրում եմ երգել, պարել և ծիծաղել։ Իսկ դո՞ւք», – գրել է պարուհին։
Օգտատերերը շտապել են մեկնաբանություններ թողնել և ուրախանալ նրա համար, ոմանք էլ պատմել են իրենց սիրած զբաղմունքի մասին, սակայն եղել են օգտատերեր, որոնք որոշել են ազատություն տալ երևակայությանն ու պատկերացնել Վարդային նոր ոճում։ Սակայն պարուհին սահմանափակել է այն մարդկանց շրջանակը, ովքեր կարող են մեկնաբանություններ գրել, ամենայն հավանականությամբ՝ քննադատություններից զերծ մնալու համար։
Վարդան (Վարդանուշ Մարտիրոսյան) երկու բարձրագույն կրթություն ունի (էստրադայի և մասսայական հանդիսությունների ռեժիսոր և ֆիզիկական դաստիարակության մենեջեր, մարզիչ)։ Ձողի վրա պարի ոլորտում բազմամյա կարիերայի ընթացքում Վարդան կարողացել է դառնալ առաջինը և նվաճել աշխարհի ամենահեղինակավոր տիտղոսները` հանդես գալով «Սև հրեշտակ» բեմական կեղծանունով։