Սարսափելի հրդեհն ու գերիների վերադարձը. շաբաթը` լուսանկարներով

Այս շաբաթվա ամենասպասելի լուրը հայ 10 գերիների վերադարձն էր հայրենիք։
Sputnik
1 / 6

Լիճքի հրդեհի հետևանքով այրվել են 6250 հակ խոտ, 500 ոչխար, 25 խոշոր եղջերավոր կենդանի։

2 / 6

Անվտանգության աշխատակիցն ուսումնասիրում է Կոմիտասի դիմանկարը Վանո Սիրադեղյանի քաղաքացիական հոգեհանգստի ժամանակ։

3 / 6

Վանո Սիրադեղյանի քաղաքացիական հոգեհանգիստը։

4 / 6

Երևանում բացվել է ԽՍՀՄ հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի ծննդյան օրվան նվիրված ցուցահանդեսը։ Բացմանը ներկա էր Ստաս Նամինը։

5 / 6

Նոյեմբերի 16-ին ադրբեջնական գերության մեջ հայտնված 10 հայ զինծառայողները հայրենիք են վերադարձել։

6 / 6

Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի գեղարվեստական ղեկավար և առաջին ջութակ Էդուարդ Թադևոսյանը Ա. Ս. Պուշկինի մեդալով պարգևատրվելու արարողության ժամանակ։

Այս շաբաթ տեղի են ունեցել մի շարք հիշարժան դեպքեր, որոնք չենք վրիպել Sputnik Արմենիայի ֆոտոխցիկներից։
Շաբաթը սկսվեց Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղի ֆերմաներից մեկում բռնկված խոշոր հրդեհի մասին լուրով։ Հրդեհի հետևանքով հետևանքով այրվել են 6250 հակ խոտ, 500 ոչխար, 25 խոշոր եղջերավոր կենդանի։ Ֆերմայի տերերը` երկու ընկերներ, 70 միլիոն դրամի վնաս են կրել։
Այս շաբաթ վերջապես Հայաստան հասավ գրող, պետական գործիչ Վանո Սիրադեղյանի աճյունը։ Քաղաքացիական հոգեհանգիստը կայացավ Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում։ Սիրադեղյանը հոկտեմբերի 15-ին էր մահացել։
Բացի այդ, Երևանում ԽՍՀՄ հայտնի պետական գործիչ Անաստաս Միկոյանի 125-ամյակին նվիրված ֆոտոցուցահանդես էր բացվել։ Ցուցադրությանը ներկա էր Միկոյանի թոռը` հանրաճանաչ երաժիշտ Ստաս Նամինը։
Հայտնի մարդկանց ու քաղաքական գործիչների ընտանի կենդանիները. լուսանկարներ
Այս շաբաթվա ամենասպասելի լուրը հայ 10 գերիների վերադարձն էր հայրենիք։ Ադրբեջանը Հայաստանին փոխանցեց նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Նշենք նաև, որ Կոմիտասի անվան ազգային լարային քառյակի առաջին ջութակահար և գեղարվեստական ղեկավար Էդվարդ Թադևոսյանին Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Պուշկինի անվան մեդալ է հանձնել։
Թադևոսյանը նման պարգևի արժանացավ Ռուսաստանի և Հայաստանի ժողովուրդների մշակույթների մերձեցման և փոխադարձ հարստացման գործում մեծ ավանդի համար: