Ունենք փայլուն փոխհարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ. Դիանա Գասպարյան

Դիանա Գասպարյանը վստահեցնում է, որ իր քաղաքական թիմում երբևէ չի քննարկվել Էջմիածնի քաղաքապետի այլ թեկնածու ունենալու հարցը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ի թեկնածու Դիանա Գասպարյանը վստահեցնում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հարաբերությւոնները երբեք խաթարված չեն եղել։ Գասպարյանը նման կարծիք հայտնեց լրագրողների հետ զրույցում` ՏԻՄ ընտրություններում քվեարկությանը մասնակցելուց հետո։
Շիրակի մարզում ՏԻՄ ընտրություններ են. պայքարում են 489 թեկնածուներ
Ինչպես արդեն հայտնել ենք, հունիսին համացանցում հայտնվել է Գասպարյանի և Պապիկյանի զրույցի ձայնագրությունը, որտեղ Գասպարյանն ասում է, որ «Փաշինյանի հոգեկանը չի դիմանում» և «նա հանուն պետության պետք է գնա»։
«Մեր հարաբերությունները երբևէ խաթարված չեն եղել` մենք ունենք փայլուն փոպհարաբերություններ մեր առաջնորդի հետ, երբևէ որևէ խնդիր չի առաջացել»,–ասաց Գասպարյանը` հավելելով, որ ձայնագրությանը չի ուզում այսօր անդրադառնալ։
Հարցին, թե ինչպե՞ս ստացվեց, որ կրկին նա առաջադրվեց քաղաքապետի պաշտոնում` Գասպարյանը պատասխանեց, որ իր քաղաքական թիմում երբևէ չի էլ քննարկվել Էջմիածնի քաղաքապետի այլ թեկնածու ունենալու հարցը:
Բջջային հեռախոսով քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել
Հիշեցնենք, որ ավելի վաղ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում էր արել` վստահեցնելով, որ աղմկահարույց ձայնագրությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ է արել հավաքվել Երևանում:
Նրա խոսքով` ձայնագրությունը հատվածներով կտրտած է և մոնտաժված, իսկ Փաշինյանի` զինվորներին Երևանում հավաքի կոչը միանշանակ չի ընդունվել շատերի կողմից։