ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հայտնի երգչուհի Անի Լորակի տանը տոնական մթնոլորտ է. նրա սիրելի շունը` Տոշան, 13 ամսական է դարձել։ Այս կապակցությամբ երգչուհին որոշել է Instagram-ի իր հետևորդներին ցույց տալ իր դստերն ու շանը, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների կապակցությամբ զարդարված տունը։
«Իսկ մեր տանն արդեն իսկ տոնական մթնոլորտ է։ Մեր Տոշան այսօր դարձավ 13 ամսական, ինչի կապակցությամբ էլ որոշեցինք տունը զարդարել մի փոքր ավելի շուտ և 2022-ին ընդառաջ ընտրեցինք մեր եղևնին»,–գրել է նա։
Երգչուհու հետևորդներն ակտիվորեն մեկնաբանել են նրա լուսանկարը` հաճոյախոսություններ գրելով։
«Հիանալի ընտանիք ունեք», «Անհավանական գեղեցիկ աղջիկ», «Շնորհավոր ձեր ընտանիքի միակ արական սեռի ներկայացուցչին», «Տոշայի բախտը բերել է` գեղեցկուհիների հետ ապրում է սիրուն միջավայրում»։
Իսկ որոշ օգտատերեր էլ հումորային մեկնաբանություն են թողել` ասելով, թե Տոշան ավելի լավ է ապրում, քան իրենք։
Հիշեցնենք, որ Լորակի դուստրը` Սոֆյան, ծնվել է Լորակի նախկին ամուսնու` ազգությամբ թուրք Մուրատ Նալչաջօղլուի հետ համատեղ կյանքի ժամանակ։ Աղջնակը շփվում է հոր հետ, իսկ ինչ վերաբերում է ամուսնալուծությանը, ապա Մուրատը խոստովանել է` մինչ օրս զղջում է դրա համար։