ՏԻՄ ընտրություններին մասնակցել է քաղաքացիների 20.75 տոկոսը. Արմավիրում ամենապասիվն են

Ինչպես ժամը 11-ի, այնպես էլ ժամը 14։00-ի դրությամբ ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կենտրոնոկան ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։ Այսպես, ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ 1112396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 230 814 քաղաքացի։
Բջջային հեռախոսով քվեաթերթիկը նկարահանած երիտասարդը բերման է ենթարկվել
Ինչպես ժամը 11-ի, այնպես էլ ժամը 14։00-ի դրությամբ ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 45.30 տոկոսն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը։
Ամենապասիվը Արմավիր քաղաքում է, որտեղ էլ գրանցվել է մասնակցության 7.36 տոկոս։
Ապարանում նույնպես բավական ակտիվ մասնակցություն կա` այստեղ ընտրողների 37.65 տոկսն է մասնակցել քվերակությանը։ Ակտիվ են նաև Վայքի (37.30 տոկոս) և Ամասիայի ընտրողները (34.77 տոկոս)։
«Մեզ համար ցածր-բարձր պաշտոններ չկան». Լոռու մարզպետը պատրաստ է համայնքապետ դառնալ
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին։