00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Հայաստանում աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող քրքումը (շաֆրան)։ Դրա 1 կգ–ը համաշխարհային շուկայում կարող է տասնյակ հազարավոր դոլարներ արժենալ։ Հայկական հողում աճեցված շաֆրանին տրվել է որակի ամենաբարձր կարգը։ Այն գործածում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները։

Արդեն 3 տարի է՝ Տավուշի մարզում՝ սահմանամերձ Սարիգյուղում, աճեցվում է աշխարհի ամենաթանկ համեմունք համարվող շաֆրանը՝ քրքումը։ Ամենաբարձր որակի շաֆրանի մեկ գրամն աշխարհում միջինը 40-50 դոլար արժե։ Հայաստանում աճեցվող շաֆրանն օրգանական ու պրեմիում, այսինքն ամենաբարձր՝ առաջին կարգի է։ Ու դա ոչ թե մենք՝ հայերս ենք գլուխ գովելով ասում կամ արտադրողներն իրենք, այլ ֆրանսիական ու գերմանական լաբորատորիաները։ Հայաստանում աճեցվող շաֆրանը պրեմիում է բոլոր երեք չափանիշներով՝ համ, բուրմունք և գույն։ Շաֆրանի աճեցման մշակույթը Հայաստան 3 շվեյցարացիներ բերեցին, նրանցից մեկն ազգությամբ հայ է, ծնունդով` Սարիգյուղից։
Շաֆրանն անվանում են «համեմունքների թագավոր», իսկ ես շաֆրանի ծաղիկները տեսնելուց հետո պնդում եմ, որ այն «համեմունքների թագուհին է»։
Աշխարհի ամենաթանկ համեմունքի համարում ունեցող շաֆրանը ստացվում է Crocus sativus կոչվող ծաղիկներից։ Կրոկուսը նման է մեր ձնծաղիկին՝ փոքրիկ, մանուշակագույն ու շատ անուշաբույր։ Ծաղկի առէջները խնամքով առանձնացնում են, չորացնում, ու ծնվում է շաֆրանը։ Մոտ 150 ծաղկից հազիվ 1 գրամ համեմունք է ստացվում։ Առաջին հայացքից ամեն ինչ հեշտ է թվում, բայց բարձրորակ, թանկարժեք շաֆրան ստանալն իրականում բարդ, բազմաթիվ նրբություններ ունեցող գործ է։

Այն դեղնավուն փոշին, որը մենք շուկաներից, խանութներից գնում ենք շաֆրանի անվան տակ մի քանի հարյուր դրամով, իրականում շաֆրան չէ, այլ մի քանի անգամ ավելի մատչելի համեմունք, սովորաբար՝ կուրկումա։
Որոշ հետազոտողներ համարում են, որ շաֆրանն աշխարհի ամենահին համեմունքն է։ Ապացուցված է, որ նեոլիթյան դարաշրջանին վերագրվող ժայռապատկերներն անելիս շաֆրանը որպես գունանյութ է օգտագործվել։
Առաջին գրավոր հիշատակումը շումերներից է մեզ հասել։ Դեռևս 10․000 տարի առաջ պարսիկներն այս ծաղկից արդեն անուշաբույր յուղեր էին պատրաստում։ Հայտնի է, որ Ալեքսանդր Մակեդոնացու զինվորներն այն կիրառում էին վերքերը բուժելու համար, իսկ հենց ինքը՝ Մակեդոնացին, շաֆրանն ավելացնում էր գինու մեջ, սիրում էր նաև շաֆրանով լոգանքներ ընդունել։ Ի դեպ, շաֆրանով լոգանք էր սիրում նաև Կլեոպատրան. դա նրա առասպելական հմայքի ու հավերժ երիտասարդության գաղտնիքներից մեկն էր։

Այս ծաղկի մասին հիշատակումներ կան նաև Նոր Կտակարանում (որպես ներկանյութ և անուշաբույր միջոց)։

Շաֆրանն արևելքից Եվրոպա է բերվել Խաչակրաց արշավանքների ժամանակներում։ Մեծ Բրիտանիայի Էսսեկս կոմսությունում մի քաղաք կա՝ Սաֆրոն Ուոլդեն․ այն միջնադարում հայտնի է եղել շաֆրանի մշակությամբ, անունը պահպանվել է մինչև օրս։ Միջին դարերում Եվրոպայում այս ծաղիկն ասոցացվում էր հարստության և բարեկեցության հետ։

Իսպանիան եվրոպական առաջին երկիրն էր, որտեղ շաֆրանի պլանտացիաներ հիմնվեցին, 1963 թվականից սկսած Իսպանիայի Կոնսուեգրա քաղաքում նաև շաֆրանի ամենամյա փառատոն է անցկացվում։ Արևելքից Եվրոպա, այստեղից էլ՝ Ամերիկա․ այսպես համեմունքն ամբողջ աշխարհում տարածվեց ու հայտնի դարձավ։
Դեռևս հին ժամանակներից շաֆրանը հայտնի է իր օգտակար հատկություններով։ Այն հզոր հակաօքսիդանտ է, համարվում է հակաբորբոքային միջոց։ Բարձրացնում է տրամադրությունը, վերացնում է սթրեսը, ըստ որոշ հետազոտությունների՝ օգնում է պայքարել քաղցկեղի դեմ, արդյունավետ միջոց է նաև կանացի ցավերի դեպքում։

Շաֆրանը հնուց հայտնի է նաև որպես աֆրոդիզիակ. մաքրում է արյունը, կարգավորում շրջանառությունը, կանխում է սրտանոթային հիվանդությունների առաջացումը, կարգավորում ախորժակն ու նպաստում քաշի իջեցմանը։ Այն օգնում է պահպանել հիշողությունը, օգտակար է Ալցհեյմերի հիվանդությամբ տառապող մարդկանց, վատ տեսողություն ունեցողների համար և այլն։ Բոլոր այս օգտակար հատկությունների կողքին չպետք է մոռանալ, որ ամեն ինչ լավ է չափի մեջ։

Այսօր աշխարհում շաֆրանի առաջատար արտադրողը մեր հարևան Իրանն է։ Աշխարհում սպառվող շաֆրանի մոտ 80 տոկոսն Իրանում է աճեցվում։
Անուշ Ամիրխանյանը ծնունդով Սարիգյուղից է։ Դպրոցն ավարտելուց հետո ծնողները նրան ուղարկեցին Մոսկվա՝ ուսումը շարունակելու։ Անուշն ասում է՝ «Սարի Շաֆրանի» պատմությունն իրականում ավելի հին է, քան շաֆրանի առաջին սածիլների մուտքը Հայաստան։ Ու այդ պատմությունը հենց Մոսկվայում է սկսվել` 1997 թվականին, երբ հանդիպեցին ազգությամբ հայ մակրոտնտեսագետ Անուշն ու շվեյցարացի լուսանկարիչ Ուրսը։ Անուշը սկսեց նաև պրոդյուսինգով զբաղվել, ապա Ուրսի հետ միասին իրենց ընկերությունը հիմնեցին, բիզնես-գործընկերներ լինելուց բացի տարիներ անց ընտանիք կազմեցին, երկու զավակների ծնողներ դարձան։ Այդ ընթացքում ոչ միայն չկտրվեց Անուշի կապը ծննդավայրի հետ, այլև ամուսինը՝ Ուրսն էլ Հայաստանին սիրահարվեց։
2006 թվականին որոշեցին Հայաստանում տուն կառուցել, ու դա արեցին ոչ թե մայրաքաղաքում, այլ պարբերաբար թշնամու թիրախում հայտնվող սահմանամերձ Սարիգյուղում։
Սեփական տուն կառուցելը պատճառ դարձավ, որ ոչ միայն ընտանիքով Հայաստան գան, այլև շվեյցարացի ընկերներին գյուղում հյուրընկալեն, նրանց էլ Հայաստանին ու հատկապես Տավուշին սիրահարեցնեն։
«Մենք երբ գյուղում էինք, շփվում էինք կանանց հետ, ես տեսնում էի, որ 25-65 տարեկան կանայք` սիրուն, առողջ, գիտակից, առանց գործի են։ Շաֆրանի այս նախագիծը ծնվեց գյուղի կանանց աշխատանքով ապահովելու մեծ ցանկությունից»։
Շաֆրանը հենց Սարիգյուղում աճեցնելը մի քանի պատճառ ունի։ Դրանցից մեկն այն է, որ գյուղում ջրի մեծ խնդիր կա, իսկ կրոկուսը պահանջկոտ բույս չէ, հատուկ ջրելու կարիք չունի, եթե, իհարկե, տարին շատ չորային չէ։

«Նաև ուզում էինք այնպիսի պրոդուկտ ստեղծել, որ կարողանայինք արտահանել Շվեյցարիա։ Ու հիմա մենք զոհաբերում ենք մեր արձակուրդային ֆինանսները, փոքր տոկոսներով գումար ենք վերցրել այստեղ ներդնելու համար, բայց այս ամենը մեզ այնքան դրական էներգիա է տալիս, որ վերադառնում ենք Շվեյցարիա ու շատ լավ պրոյեկտներ են ստեղծվում»,- նշում է Անուշը։
Շաֆրանի այս բիզնեսում երեքով են՝ Անուշը, ամուսինը՝ Ուրսը, և իրենց երկար տարիների լավ ընկերը՝ կրկին Ուրս անունով։ 2014 թվականի գարնանը երեք գործընկերները Հոլանդիայից Հայաստան բերեցին շաֆրանի առաջին 100 սոխուկները՝ տեղում փորձարկելու, թե ինչպես իրեն կզգա մանուշակագույն այս նուրբ ծաղիկը հայկական հողում։

Հոկտեմբերին առաջին բերքը հավաքվեց, որոշում կայացրին շաֆրանի մեծածավալ արտադրություն սկսել։ 2017-ի օգոստոսին արդեն 50 000 սոխուկ ներկրվեց ու ծնվեց «Սարի Շաֆրանը»։ 2018 թվականին հայկական շաֆրանի առաջին բերքն արտահանվեց Շվեյցարիա։
Անուշը նշում է՝ աշխատանքային պրոցեսին մասնակցող կանանցից շատերն առաջին անգամ էին վարձատրվում սեփական աշխատանքի դիմաց։
Շաֆրանի բերքահավաքը սկսվում է հոկտեմբերին ու տևում 4-6 շաբաթ։ Պրեմիում կարգի շաֆրան աճեցնելն աշխատատար է։ Արևը դեռ չծագած՝ բերքահավաքին մասնակցող կանայք արդեն դաշտում են։ Ծաղիկները պետք է հավաքվեն՝ գլխիկները դեռ չբացված։
Հենց արևի շողերը կրոկուսներին են հասնում, ծաղկաթերթերը բացվում են, ու աշխարհի ամենաթանկ համեմունքը մեղվի բաժին է դառնում։ Ամեն օր, ուղիղ 7։15–ին, սարիգյուղցի կանայք սկսում են ծաղկաքաղը։ Ուշանալ չկա․ շվեյցարական կարգապահություն է։ Մոտ 2-3 ժամվա ընթացքում կանանց զամբյուղները ծաղիկներով են լցվում։
Դրանից հետո նրանք շտապում են արտադրամաս՝ շաֆրանի մշակման երկրորդ փուլին անցնելու։
Դրանից հետո նրանք շտապում են արտադրամաս՝ շաֆրանի մշակման երկրորդ փուլին անցնելու։
«Սարի Շաֆրանն» օգտագործում են Եվրոպայի բարձրակարգ խոհարարները, ուստի այստեղ սխալվելու կամ բացթողում անելու տարբերակ չկա։ Քաղված ծաղիկները չի կարելի երկար ժամանակ թողնել, քանի որ եթերայուղերն աստիճանաբար սկսում են պակասել։ Դրա համար քաղելուց անմիջապես հետո կանայք սկսում են խնամքով մատներով առանձնացնել ծաղկի առէջները։ Չի կարելի լինել ռետինե ձեռնոցներով, եղունգներին չպետք է լաք լինի․ եթե լաբորատոր փորձաքննությունը քիմիական որևէ տարր գտնի, շաֆրանի արժեքը կնվազի։
Բույսի միայն մուգ կարմիր հատվածներն են ընտրվում, մյուսներն առանձնացվում են տնային օգտագործման համար։
Բույսի միայն մուգ կարմիր հատվածներն են ընտրվում, մյուսներն առանձնացվում են տնային օգտագործման համար։
Ծաղկաթելերը չորացվում են բնական պայմաններում՝ թույլ ջեռուցված սենյակում, ոչ թե վառարանում։ Դա ևս օգնում է պահպանել օգտակար հատկությունները։ Չորացրած շաֆրանը նաև հնեցվում է, դրանից հետո միայն այն պատրաստ է օգտագործման։
Բերքահավաքին ու հետագա տեսակավորման գործընթացին մասնակցող կանանց թիվը տարբեր է՝ կախված օրվա աշխատանքի ծավալից։
Շաֆրանի բերքահավաքին մասնակցող կանանց թիմում տիկին Անահիտն ամենատարիքովն է՝ 61 տարեկան։ Ոչ միայն «ոտք է մեկնում» ջահելների հետ, այլ մի բան էլ ավելին` նրանցից առաջ է անցնում իր աշխատանքի արագությամբ։ Անուշը կատակով նրան «կալաշնիկով» է ասում, Անահիտը համաձայն է բնորոշման հետ։
«Ես աշխատող, հին կնիկ եմ, սրանք երեխեք են։ Ինչ հարսը կլինի մասնագետ, ինչ կեսո՞ւրը․․․ Ես բզարում չեմ, էստեղից քինում եմ, փիփերթ եմ հավաքում, ջուր եմ կրում... Աշխատանքն է գեղեցկացնում։ Հողը մտեք, գեղեցկացեք։ Դե բայց ջահելներից ես էլ եմ սովորում, մի բան շհանց են տալիս, ուրախանում եմ»։
Խոստովանում է՝ շաֆրանի մասին կյանքում չէր լսել, բայց ինչ այս գործի մեջ է մտել, առողջական վիճակն էլ է կարգավորվել։
«Իմ ցավերը էս անց ա կացնում։ Դուզ եմ ասում` ինչ ցավ ունիմ, ստեղ եմ մտնում, անցնում են ցավերս. բուժման կարիք չունիմ»։
Առողջության վրա դրական ազդեցությունը մի կողմ` Անահիտն ամենից շատ ուրախանում է նրանով, որ շաֆրանի մշակության շնորհիվ գյուղում աշխատատեղեր են բացվել, ասում է՝ գյուղում աշխատանքը շատ լինի, «երեխեքը չոլերը չեն ընկնի գործի հետևից»։
Առողջության վրա դրական ազդեցությունը մի կողմ` Անահիտն ամենից շատ ուրախանում է նրանով, որ շաֆրանի մշակության շնորհիվ գյուղում աշխատատեղեր են բացվել, ասում է՝ գյուղում աշխատանքը շատ լինի, «երեխեքը չոլերը չեն ընկնի գործի հետևից»։
Թինան էլ շաֆրանի այս թիմում ամենաերիտասարդն է։ 30 տարեկան կինն արդեն 3 երեխաների մայր է։ Ասում է՝ արդեն 3-րդ տարին է՝ ինչքան էլ զբաղված լինի, գործերն այնպես է դասավորում, որ հոկտեմբերի 4 շաբաթը շաֆրանին նվիրի։ Համագյուղացի կանանցից շատերն են հետաքրքրվում, ցանկանում այս գործին միանալ, բայց ամեն մեկին չեն վերցնում։ Շաֆրանի կրոկուսները նրբազգաց են, լավ տրամադրությունն ու սիրուն ներաշխարհն էլ են կարևոր։
Լիանան ու Ստելլան այս թիմի նորեկներն են՝ այս տարի են միացել, բայց հասցրել են սիրել աշխատանքը։

Լիանան ու Ստելլան այս թիմի նորեկներն են՝ այս տարի են միացել, բայց հասցրել են սիրել աշխատանքը։
«Հաճույք է»,-
այսպես են բնորոշում ծաղկաքաղը։

«Հաճույք է»,-
այսպես են բնորոշում ծաղկաքաղը։
Գյուղում կինը մեծ հնարավորություններ չունի գումար վաստակելու. սարերից ուրց, ավելուկ են հավաքում, չորացնում ու վաճառում, երբեմն սեզոնային աշխատանքներ են լինում, բայց հիմնականում կանայք անգործ են, թեպետ աշխատել ուզում են։

Ասում են` Սարիգյուղից լավ տեղ աշխարհում չկա։ Միայն աշխատանք է պետք, ու մարդիկ իրենց տան դուռը չեն կողպի, չեն գնա։

Անուշի մեծ ցանկությունն է շաֆրանի արտադրությունն այնքան մեծացնել, որ կարողանա մի քանի կանանց ոչ թե սեզոնային, այլ հիմնական աշխատանքով ապահովել։ Առայժմ այդպիսի միայն 1 աշխատող կա՝ Լուսինեն։ Նա արտադրության մենեջերն է, ամբողջ տարվա ընթացքում հետևում է դաշտերին, ստուգում, որ մկներ չհայտնվեն, կազմակերպում օրգանական պարարտացումը, քաղհանը և այլն։

«3 տարի առաջ էր․ ասացին՝ ծաղիկ կա մաքրելու։ Եկանք։ Ո՛չ տեսել էինք, ո՛չ լսել էինք»,- Լուսինեն մտովի հետ է գնում ու հիշում սիրուն կրոկուսների հետ առաջին հանդիպումը։
Հիմա արդեն կրոկուսներին լավ գիտի։ Պնդում է՝ բնավորություն ունեցող բույս է. կնոջ նման է՝ գեղեցիկ, նուրբ, կամակոր, պետք է սիրես, գուրգուրես, խնամես, որ բացվի։
Հիմա արդեն կրոկուսներին լավ գիտի։ Պնդում է՝ բնավորություն ունեցող բույս է. կնոջ նման է՝ գեղեցիկ, նուրբ, կամակոր, պետք է սիրես, գուրգուրես, խնամես, որ բացվի։
Ինչպես ճիշտ օգտագործել
Շաֆրանի բույրը, գույնն ու համը պահպանելու ու նաև ավելի ակտիվացնելու համար խորհուրդ է տրվում նախ 5-10 ծաղկաթելեր մանրացնել հավանգով։ Ի դեպ, հավանգը պետք է մետաղական չլինի, քանի որ կարող է փոխել շաֆրանի համը։ Ապա մանրացված շաֆրանի վրա անհրաժեշտ է ավելացնել տաք հեղուկ՝ ոչ եռացրած, բայց գոլից տաք։ Կարելի է օգտագործել կաթ, ջուր, սերուցք: Նախընտրելի է շաֆրանի թուրմը պատրաստել օգտագործման նախօրեին, մեկ գիշեր թողնել սառնարանում:
Հայաստանում աճեցվող «Սարի Շաֆրանի» մասին պատմել են Եվրոպայի շաֆրանի մասին գրքում:
Հայաստանում աճեցվող Սարի Շաֆրանի մասին պատմել են Եվրոպայի շաֆրանի մասին գրքում:
Շաֆրանը լայն կիրառություն ունի աշխարհի տարբեր երկրների խոհանոցներում։ Այս համեմունքի համը հնարավոր չէ շփոթել այլ համեմունքի հետ։ Նրա հետ պետք է զգույշ վարվել․ մի փոքր չափն անցար` շաֆրանն իրենով, այսպես ասած, «կփակի» մյուս բաղադրիչներին։ Շաֆրանով պատրաստվող ամենահայտնի կերակուրը, թերևս, բրինձն է։ Բայց բավական է մի քիչ երևակայություն, ու այն շատ լավ կհամադրվի տարբեր մթերքների հետ։ Խնդրեցինք Անուշին մի քանի պարզ կերակուր պատրաստել, որոնք տանը կրկնելու համար լուրջ խոհարար լինել պետք չէ։
Առաջինը գազարով համով-հոտով կրեմ–ապուրն է։ Դրա համար անհրաժեշտ են գազար, ջուր, սև պղպեղ և շաֆրան, որի վրա նախօրոք պետք է լցնել կաթ կամ սերուցք։
Առաջինը գազարով համով-հոտով կրեմ–ապուրն է։ Դրա համար անհրաժեշտ են գազար, ջուր, սև պղպեղ և շաֆրան, որի վրա նախօրոք պետք է լցնել կաթ կամ սերուցք։
Ցանկության դեպքում այս նույն բաղադրատոմսի մեջ կարելի է գազարը փոխարինել դդումով։
Շաֆրանը ոչ միայն կերակուրների մեջ կարելի է օգտագործել, այլև աղանդերի, այն կարելի է ավելացնել տարբեր թխվածքների մեջ։ Այս անգամ էլ անհրաժեշտ են ջուր, շաքարավազ, տանձ և շաֆրան․ չենք մոռանում շաֆրանի թուրմը նախօրոք պատրաստելու մասին։
Շաֆրանը ոչ միայն կերակուրների մեջ կարելի է օգտագործել, այլև աղանդերի, այն կարելի է ավելացնել տարբեր թխվածքների մեջ։ Այս անգամ էլ անհրաժեշտ են ջուր, շաքարավազ, տանձ և շաֆրան․ չենք մոռանում շաֆրանի թուրմը նախօրոք պատրաստելու մասին։
Տանձի մատուցումից հետո ավելացած շաֆրանով օշարակն էլ կարող եք սառեցնել ու պահել հետո օգտագործելու համար։ Անուշը խորհուրդ է տալիս այդ օշարակից մի փոքր ավելացնել շամպայնին։ Ինքս չփորձեցի, ալկոհոլի հետ լեզու չենք գտնում, բայց գործընկերներս ասում են՝ «ընտիր բան էր»։
Անուշի խոհանոցում շաֆրանի անուշ բույրն էր տարածվել, իսկ գազարով կրեմ–ապուրն ու տանձի աղանդերը պարզապես անմահական էին։ Ես հասկացա, որ տարիներ շարունակ իմ խոհանոցում շաֆրանի անվան տակ օգտագործվող համեմունքը շաֆրանի հետ նույնիսկ հեռավոր կապ չունի, ու ես կյանքում առաջին անգամ Անուշի շնորհիվ շաֆրանի համը ճանաչեցի։
Ի դեպ, շաֆրանի կախարդանքն այնքան ուժեղ է, որ մեր լուսանկարիչ Ասատուրը որոշեց ոչ թե պարզապես տեսա-լուսանկարահանել այն ամենը, ինչ կատարվում է խոհանոցում, այլ դրա անմիջական մասնակիցը դառնալ։
Վերջաբանի փոխարեն
Վերջաբանի փոխարեն
Անուշն ու Ուրսն ուզում են Հայաստան տեղափոխվել։
«Մենք չենք ուզում սպասել, որ Հայաստանը դառնա շքեղ երկիր, բոլոր խնդիրները լուծվեն, մենք տեղափոխվենք ու ասենք՝ մենք եկանք Հայաստան։ Մենք հիմա ենք ուզում տեղացիների հետ այդ ապագան կառուցել»։
Անուշը Հայաստանում էր արցախյան 44-օրյա պատերազմի օրերին, ու գյուղի կանանց հետ միասին ամուր կանգնել էր անհրաժեշտության դեպքում գյուղի սահմաններն ու իրենց տունը պաշտպանելու համար։ Պատերազմից հետո նա, շվեյցարացի ամուսինն ու նրանց գործընկեր Ուրսը ոչ միայն չզղջացին Հայաստանում թանկարժեք բիզնես հիմնելու համար, այլև նոր հողատարածքներ գնելու և շաֆրանի մշակությունն ընդլայնելու գործին են անցել։ Հիմա «Սարի Շաֆրանը» չորացվելուց հետո արտահանվում է Շվեյցարիա և այնտեղ է փաթեթավորվում։ Նպատակ ունեն այդ փուլն էլ Հայաստանում կազմակերպել։
Ավելին են ուզում անել` համեմունքից բացի Հայաստանում շաֆրանով այլ ապրանքներ արտադրել, օրինակ՝ աղ, շոկոլադ (այս երկուսն արտադրում են Շվեյցարիայում), զովացուցիչ ըմպելիք, նաև հայկական շաֆրանը կոսմետոլոգիայում օգտագործել։
«Շաֆրանն ինձ ավելի կապեց հայության հետ»,- ասում է Անուշը։
Հիմա դրա շնորհիվ նա տարվա 3-4 ամիսը ծննդավայրում է։
Ի՞նչ կլինի, եթե զավակները չցանկանան հետագայում Հայաստանում շաֆրանի արտադրությունը շարունակել։ Անուշը ժպտում է։ Ուրախ կլինի, եթե մի օր գործը շարունակի հենց այս կանանցից մեկը։

Անուշը կոչ է անում աշխարհի տարբեր երկրներում ապրող հայերին գալ Հայաստան, տեսնել ամեն ինչ ներսից ու փորձել որևէ բան անել։ Թե չէ հեռվից խոսելը հեշտ է։ «Օգնություն» բառը չի սիրում, բայց վստահ է՝ Հայաստան եկող ու իր հայրենիքին օգնող հայը հենց ինքն իրեն է օգնում։

Հեղինակ՝ Մարիաննա Փայտյան

Խմբագիր՝ Անժելա Մամաջանյան

Լուսանկարները՝ Ասատուր Եսայանցի

Մոնտաժը՝ Արամ Ներսեսյանի

Ձևավորումը՝ Շուշանիկ Սարգսյանի


Լրահոս
0