ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Բելառուսի պետական սահմանին ուկրաինական ուղղաթիռի հետ կապված միջադեպը ՌԴ Պետդումայում Կիևի կողմից սադրանք են անվանել։
Շաբաթ օրը Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ ուկրաինական Մի-8 ուղղաթիռը «Նովայա Ռուդնյա» սահմանային անցակետի շրջանում խախտել է պետական սահմանը զորավարժությունների ժամանակ։ Ուկրաինական կողմը հերքել է տվյալ հայտարարությունը։ Այսօր Բելառուսի ՊՆ–ն կանչել է Ուկրաինայի ռազմական կցորդին և բողոքի նոտա հանձնել` կապված սահմանը խախտելու հետ։
«Աշխարհի ցանկացած պետություն ամենակոշտ միջոցներն է ձեռնարկում պետական սահմանի խախտման դեպքում, քանի որ եթե չարձագանքես, նման սադրանքներ կարող են ավելի հաճախ կրկնվել` խախտելով պետության անվտանգությունը», – RT–ին է հայտնել ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի Պետական սահմանային կոմիտեի առաջին փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին։
Ըստ նրա` ուկրաինական ուղղաթիռի հետ կապված միջադեպը կոպտագույն խախտում է։ Նա հիմնավոր է համարում նաև բելոռուս սահմանապահների գործողություններն ու նման միջադեպերին կոշտ պատասխան տալու մասին հայտարարությունները։
«Բելառուսական կողմի բոլոր հայտարարությունները համարժեք են, դրանք որևէ միջազգային կոնվենցիա չեն խախտում։ Բելոռուսները մարդասիրաբար են վերաբերվել ուկրաինական կողմին և դեռ նախազգուշացում են արել։ Բայց դա դեռ»,– ասել է խորհրդարանականը։
Ավելի վաղ Մոզիրի սահմանապահ ջոկատի ներկայացուցիչ Սերգեյ Պավլովը հայտարարել էր, որ բելառուսցի սահմանապահները հետագայում նման դեպքերի ի հայտ գալու ժամանակ կոշտ են գործելու։