ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Կենտրոնոկան ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ ժամը 17։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 33.8%-ը։ Այսպես, ԿԸՀ կայքից տեղեկանում ենք, որ 1 մլն 112 հազար 396 ընտրողից քվեարկությանը մասնակցել է 376 003 քաղաքացի։
Ինչպես ժամը 11-00-ի և 14։00-ի դրությամբ էր, այնպես էլ հիմա ակտիվ մասնակցությամբ աչքի է ընկնում Լոռու մարզի Թումանյան համայնքը, որտեղ ընտրողների 62.95 տոկոսն արդեն իսկ մասնակցել է քվեարկությանը։ Ամենապասիվ մասնակցությունն Արմավիր քաղաքում է, որտեղ էլ գրանցվել է մասնակցության 14.12 տոկոս։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին։