Դուբայում հանդիպել են Վահան Քերոբյանն ու ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարարը

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Դեկտեմբերի 4-ին Արաբական միացյալ էմիրություններում՝ «ԷՔՍՊՈ 2020-Դուբայ» համաշխարհային ցուցահանդեսի Ռուսաստանի տաղավարում կայացել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովի հանդիպումը։
Այս մասին տեղեկացնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։
Всемирная выставка "ЭКСПО 2020-Дубай"
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրների երկաթուղային համակարգերը միացնելու, Հայաստանում համատեղ արտադրություններ սկսելու հնարավորությունները։ Անդրադարձ է եղել Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանն ուղղված այլ հարցերի։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վահան Քերոբյանը դեկտեմբերի 2-ին ու 3-ին գործուղվել է Ռուսաստան՝ մասնակցելու Եվրասիական 2-րդ համագումարին։