Դավթաշենի կամրջի տակ 20-ամյա երիտասարդի դի է հայտնաբերվել

Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Երեկ՝ ժամը 12:50-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ոստիկանության Մաշտոցի պահպանության բաժնի ծառայողները Դավթաշենի կամրջի տակ տղամարդու դի են հայտնաբերել:
Տեղեկությունը հայտնում է Shamshyan.com-ը։
Ինքնասպանություն Երևանում. Կիևյան կամրջից 29-ամյա երիտասարդ է նետվել
Ոստիկաններն ու քննիչները պարզել են՝ մահացածը Երևանի բնակիչ, 20-ամյա Ա. Կաչակն էր: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են՝ տեղի ունեցածը ինքնասպանությո՞ւն է, թե՞ սպանություն, քանի որ դիակի ձեռքերից մեկը մարմնից պոկված է եղել։