Դավիթ Համբարձումյանի կողմնակիցներն ազատ են արձակվել

3 ժամ ոստիկանությունում մնալուց հետո ազատ են արձակվել Մասիս խոշորացված համայնքի ավագանու 2 թեկնածուները և «Դավիթ Համբարձումյան» դաշինքի 2 համախոհները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. «Դավիթ Համբարձումյան» դաշինքի՝ Մասիս խոշորացված համայնքի ավագանու 2 թեկնածուներին, ինչպես նաև դաշինքի 2 համախոհներին արդեն իսկ ազատ են արձակել։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեցին «Դավիթ Համբարձումյան» դաշինքից։
Ունենք փայլուն փոխհարաբերություններ Նիկոլ Փաշինյանի հետ. Դիանա Գասպարյան
Դաշինքի ցուցակի երկրորդ համար, Մասիսի համայնքապետի նախկին տեղակալ Նորայր Հակոբյանը Sputnik Արմենիային հայտնել էր` բերման են ենթարկվել ավագանու թեկնածուներ Կարեն Սարգսյանը, Հունան Ավետիսյանն ու ևս երկու համախոհ։
Դաշինքից հայտնեցին, որ 3 ժամ ոստիկանությունում պահելուց հետո ոստիկաններն ազատ են արձակել բերման ենթարկածներին։
Հիշեցնենք, որ ըստ Նորայր Հակոբյանի` կեղծ ահազանգ է եղել, ըստ որի` իբրև թե վերոհիշյալ 4 անձինք խոչընդոտում են ընտրությունների անցկացմանը։ Իսկ իրականում, Հակոբյանի խոսքով, այս ամենի պատճառն այն է, որ իշխանությունն ուզում է վերոհիշյալ անձանց մեկուսացնել իրենց համայնքներից։
Քննչականը 2 հոդված հանեց իմ վրայից` կապ չունեի այդ գործերի հետ. Մասիսի նախկին քաղաքապետ
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 14։00-ի դրությամբ ՏԻՄ ընտրություններին մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 20.75 տոկոսը։
Ընտրատեղամասերը կփակվեն ժամը 20.00-ին։