Ցույց Բրյուսելում. հազարավոր մարդիկ բողոքում են սանիտարական միջոցների խստացման դեմ

«Երթ հանուն ազատության. Ակտ երկրորդ» խորագրով առաջին բողոքի ակցիան կայացել էր նոյեմբերի 21-ին։ Այն ժամանակ ցույցը բախումների էր վերածվել։ Ուժայիններնը արցունքաբեր գազ էին կիրառել ցուցարարների դեմ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Հազարավոր ցուցարարներ դուրս են եկել Բրյուսելի փողոցներ` բողոքելով սանիտարական միջոցների խստացման՝ ամեն տեղ կորոնավիրուսի հավաստագրերի ներկայացման և պարտադիր պատվաստման դեմ, այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին։
Նշվում է, որ ակցիան ստացել է «Երթ հանուն ազատության. Ակտ երկրորդ» անվանումը։
Ցույց Բրյուսելում. հազարավոր մարդիկ բողոքում են սանիտարական միջոցների խստացման դեմ
Նման անվանումով առաջին ակցիան կայացել է նոյեմբերի 21-ին։ Այն ժամանակ, տարբեր գնահատականների համաձայն, ակցիային մասնակցեց 35-70 հազար մարդ։ Իսկզբանե խաղաղ ցույցը վերածվեց բախումների, որոնց ժամանակ տուժեցին առնվազն 3 ոստիկան։ Ուժայինները արցունքաբեր գազ կիրառեցին ցուցարարների դեմ։
Այսօրվա ցույցի ընթացքում խստացվել էին անվտանգության միջոցառումները։ Ցույցի համաձայնեցված երթուղու փողոցներում տեղակայվել են ոստիկանական մեքենաներ, ջրցաններ և հեծյալ ոստիկանություն։
Ցույց Բրյուսելում. հազարավոր մարդիկ բողոքում են սանիտարական միջոցների խստացման դեմ
Նախորդ ուրբաթ Բելգիայի իշխանությունները` հիվանդության աճի և հիվանդանոցների բեռնվածության ֆոնին կրկին խստացրել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցները։ Փակ տարածքներում դիմակ պետք է կրեն արդեն 6 և դրանից բարձր տարիքի երեխաներն ու մեծահասակները։ Դպրոցներում ամանորյա արձակուրդներն ավելի շուտ կսկսվեն։
Ընկերություններին հրահանգվել է աշխատակիցներին հեռավար աշխատանքի տեղափոխել։ Արգելված է փակ տարածքներում 200–ից ավել մարդկանց մասնակցությամբ միջոցառումների անցկացումը։