ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի - Sputnik. Այսօր ժամը 09.40-ին, ոստիկանության Վարդենիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ ընտրատեղամաս եկած անձանցից մեկը քվեարկելուց հետո բջջային հեռախոսով նկարահանել է քվեաթերթիկը։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ոստիկանությունից։
Վարդենիսի բնակիչ, 29-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Վարդենիսի բաժին ու տվել խոստովանական բացատրություն։ Հանգամանքները պարզվում են։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 5-ին Հայաստանի 9 մարզի 36 համայնքներում ընթանում են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։
Ժամը 11-ի դրությամբ մասնակցել է ընտրողների 6,15 տոկոսը։