Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին տեղ-տեղ մերկասառույց է. կան փակ ճանապարհներ

Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 5 դեկտեմբերի – Sputnik. Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես փակ է քարաթափման վտանգի պատճառով։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է:
Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ոլորտով
Միաժամանակ, «Ճանապարհային դեպարտամենտն» իր հերթին հայտնում է, որ ժամը 10:00-ի դրությամբ Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում։
Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին և Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: