Թուրքիան համաձայնել է Լիբիայից դուրս բերել զինվորականներին, բայց պայման է դրել

Լիբիա
Բանակցությունների ընթացքում միացյալ ռազմական կոմիտեն թուրքական կողմին մատնանշել է հակամարտության երկու կողմերին աջակցող վարձկանների դուրսբերման անհրաժեշտությունը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Թուրքիան դրական է արձագանքել Լիբիայից զորքերը դուրս բերելու միջլիբիական ռազմական կոմիտեի պահանջին, սակայն պայման է առաջադրել՝ երկրից բոլոր օտարերկրյա վարձկանների միաժամանակյա դուրսբերում: Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել Լիբիայի ռազմական կոմիտեի անդամ (5+5) գեներալ-լեյտենանտ Ֆարաջ աս-Սուսաան:

«Թուրքական կողմի հետ բանակցություններ են ընթացել Բեռլինի խորհրդաժողովի որոշումների կատարման, կրակի դադարեցման և Լիբիայից օտարերկրյա զորքերի ու վարձկանների հետագա դուրսբերման վերաբերյալ»,- ասել է աս-Սուսաան։

Նա հավելել է, որ բանակցությունների ընթացքում միացյալ ռազմական կոմիտեն թուրքական կողմին մատնանշել է հակամարտության երկու կողմերին աջակցող վարձկանների դուրսբերման անհրաժեշտությունը՝ հանձնաժողովի կողմից ազգային ինքնիշխանության հասնելու համար սահմանված պլանի համաձայն:
Աս-Սուսաան պարզաբանել է, որ ռազմական կոմիտեն Մոսկվա կուղևորվի նույն նախաձեռնությամբ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերին համապատասխան, որոնք պաշտպանում են համատեղ ռազմական կոմիտեի որոշումները, պայմանով, որ օտարերկրյա զինվորականների միաժամանակյա դուրսբերումը Լիբիայից կընթանա միջազգային և տեղական դիտորդների հսկողության ներքո։
Թուրքիայի փոխնախագահը խոսել է Արցախյան պատերազմում իրենց հետախուզության ակտիվ դերի մասին
Փետրվարին Ժնևում սկսել է աշխատել լիբիական կողմերի համատեղ ռազմական հանձնաժողովը, որում ներառված են հինգ բարձրաստիճան զինվորականներ Ազգային միասնության կառավարությունից և հինգը՝ Լիբիայի Ազգային բանակից: Բանակցությունների ընթացքում հաջողվել է համաձայնության հասնել կրակի մշտական դադարեցման և գլխավոր տրանսպորտային զարկերակով երթևեկության բացման շուրջ, որը երկրի արևմուտքը փաստացի կապում է արևելքի հետ:
Թուրքական լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին