Սուրբծննդյան նոր երգ․ Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը համատեղ տեսահոլովակ են թողարկել

Էլթոն Ջոն
Տոնական տասնյակ երգերի կողքին կավելանա ևս մեկը՝ հին և նոր սերունդների երկու երգիչների համատեղ կատարմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Համաշխարհային հռչակ ունեցող երգիչներ Էդ Շիրանն ու Էլթոն Ջոնը թողարկել են «Merry Christmas» համատեղ երգը։ Նոր երգի ու տեսահոլովակի թողարկման մասին նրանք պատմել են անձնական միկրոբլոգներում։
«Տեսահոլովակը նկարահանելիս մի լավ զվարճացանք», - գրել է Շիրանը։
Սիրավեպ եղե՞լ է․ Աբրահամ Ռուսոն պատմել է Քրիստինա Օրբակայտեի հետ հարաբերությունների մասին
Տեսանյութում ցուցադրվում է, թե ինչպես են ընկերները դիմավորում Սուրբ ծնունդը: Շիրանը, ձնեմարդուն գրկած, թռչում է երկնքով, իսկ Ջոնը դաշնամուր է նվագում։
Տեսահոլովակն արդեն հինգ միլիոնից ավելի դիտում ունի։
«Օյ, օյ». Արտո Թունջբոյաջյանը երգում է հարևանի վերանորոգման «հնչյունների» տակ