Ռուսական ընկերությունը հետաքրքրված է Հայաստանի ճանապարհաշինական ոլորտով

«Ռոսդորնիի» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի ֊ Sputnik. ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն ընդունել է ռուսական «Ռոսդորնիի» գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր տնօրեն Ստանիսլավ Նաբոկոյի գլխավորած պատվիրակությանը։
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը տեղեկացնում է, որ հանդիպմանը մասնակցել է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Ստեփան Մաչյանը։
ANIF-ը պատրաստ է ստանձնել Զանգեզուրի կոմբինատի պետական բաժնեմասի սեփականությունը
«Ռոսդորնիի» ինստիտուտը Ռուսաստանի ճանապարհաշինության բնագավառում հայտնի կազմակերպություն է և մասնագիտացած է տրանսպորտային պլանավորման, ավտոճանապարհների զարգացման, շինարարատեխնիկական փաստաթղթերի մշակման, նախագծման և այլ աշխատանքներում։
ՌԴ ԱԻՆ պատվիրակությունը դեկտեմբերի 5-8-ը աշխատանքային այցով Հայաստան կժամանի
Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության հնարավորություններին վերաբերող հարցեր։ Հեռանկարային է համարվել գործակցությունը ճանապարհաշինության, փորձի փոխանակման, մասնագետների վերապատրաստման հարցերում։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա քննարկումների միջոցով հստակեցնել համագործակցության կոնկրետ ուղղությունները և առկա ներուժն օգտագործել ոլորտը զարգացնելու համար:
Ռուսական ընկերությունը կարող է ավելի էժան ինսուլին առաջարկել Հայաստանին
Ռուս մասնագետներն ուզում են Հայաստանում ցավի հաղթահարման նոր մեթոդ ներկայացնել