«Ռեքվիեմ է իմ հերոսական արմատների համար». Արմեն Գրիգորյանը` «Արարատյան ձյուն» երգի մասին

Խորհրդային ռոք խմբի հայազգի հիմնադիրը խոսել է իր նոր ալբոմի` «Որսորդի» մասին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի ֊ Sputnik. Հանրահայտ «Կրեմատորիյ» ռոք խմբի նոր ալբոմում կա մի ստեղծագործություն, որը կոչվում է «Արարատի ձյունը»։ Խմբի առաջնորդ Արմեն Գրիգորյանը aif.ru–ի հետ զրույցում խոսել է այդ երգի մասին։
«Սա փոքրիկ զգացմունքային ռեքվիեմ է իմ հերոսական արմատների համար, միևնույն ժամանակ այն համահունչ է Էռնեստ Հեմինգուեյի «Կիլիմանջարոյի ձյուները» ստեղծագործությանը»,- ասել է նա։
Անդրադառնալով «Կմախքներ պահարանում» երգին` Արմեն Գրիգորյանը խոստովանել է, որ դա անցյալի ապրումների հիշողությունն է այն կանանց մասին, որոնց անունները դժվարությամբ ես հիշում։
«Կարծում եմ՝ շատերի համար դա հասկանալի հիշողություններ են», - հավելել է երաժիշտը։
Գրիգորյանը նշել է, որ ալբոմի գրեթե բոլոր երգերը գրել է Վիետնամում համավարակի առաջին ալիքի ժամանակ:
Հարցազրույցի ընթացքում ռոք երաժիշտն ասել է, որ նոր ալբոմի երգերը կհնչեն առաջիկա համերգի ժամանակ։
Սուրբծննդյան նոր երգ․ Էլթոն Ջոնն ու Էդ Շիրանը համատեղ տեսահոլովակ են թողարկել