Քաբուլում պայթյուն է որոտացել. տեսանյութ

Թալիբներ
Որոշ տվյալներով՝ պայթեցվել է Աֆղանստանի նոր իշխանության ներկայացուցիչների մեքենան։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի - Sputnik. Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել։ Տեղեկությունը հայտնում է Tolo News հեռուստաալիքը՝ հղում անելով Աֆղանստանի ԱԳՆ ներկայացուցիչ Քարի Սաիդ Հոսթիին։
Համացանցում արդեն կադրեր են հայտնվել, որոնցում երևում է, թե ինչպես է ծուխը տարածվում պայթյունի վայրում։
Alamaj News-ի տվյալներով՝ պայթել է թալիբների* «Land Cruiser»-ը:
* «Թալիբան» շարժման ներկայացուցիչներ, որոնք ահաբեկչական գործունեության համար գտնվում են ՄԱԿ-ի պատժամիջոցների տակ:
Մենք չգիտեինք, որ ստիպված ենք լինելու կենդանի մարդկանց վրա կրակել. Աֆղանստանի վետերան