ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը բանակցություններ կանցկացնեն դեկտեմբերի 7-ի երեկոյան։ Տեղեկությունը ՌԻԱ Նովոստիին է հայտնել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Շփումը կլինի երեկոյան, նախագահներն իրենք կորոշեն զրույցի համար հարմար ժամը»,- ասել է Պեսկովը։
Երկու գերտերությունների ղեկավարների բանակցությունները կանցկացվեն տեսակապի միջոցով։
Նրանք կքննարկեն երկկողմ հարաբերությունները, Ուկրաինայի թեման և Ժնևի գագաթնաժողովում ձեռք բերած պայմանավորվածությունների իրականացումը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինն ու Բայդենը ծրագրում են երկու հանդիպում անցկացնել։ Առաջինը կկայանա հաջորդ շաբաթ, իսկ 2022 թվականին նրանք անձամբ կհանդիպեն։