Մոսկվա-Ստամբուլ չվերթի ուղևորուհին բղավել է ինքնաթիռում ու հարվածել ոստիկանին

Ինքնաթիռ
Բորտուղեկցորդուհին ու ոստիկանը փորձել են հանգստացնել կնոջը, բայց ապարդյուն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. «Վնուկովո» օդանավակայանում բերման են ենթարկել Մոսկվա-Ստամբուլ չվերթ իրականացնող ինքնաթիռի ուղևորներից մեկին։Կնոջ ոչ պատշաճ պահվածքի պատճառով օդանավն ուշացումով է մեկնել Թուրքիա։ REN TV Telegram–ալիքում հրապարակված տեսագրությունում երևում է, թե ինչպես է կինը բղավում ոստիկանի վրա։
Ականատեսների խոսքով՝ բորտուղեկցորդուհին ու ոստիկանը փորձել են հանգստացնել ուղևորուհուն, սակայն կինը բռունցքներով հարձակվել է իրավապահի վրա։
«Ես պետք է թռչեմ։ Հեռու մնա, մի դիպչիր ինձ», - ասել է նա։
Ռուսաստանում տղամարդը փակվել է գնացքի կուպեում և կրակել ոստիկանի վրա
Ոստիկանն ասել է, որ եթե նա չհանդարտվի, ապա ստիպված կլինի ձեռնաշղթաներ անցկացնել։ Բորտուղեկցորդուհին կնոջը խնդրել է հանգստանալ ու կատարել պահանջները:
«Rolls-Royce»-ը ներկայացրել է աշխարհում առաջին արագընթաց էլեկտրական ինքնաթիռը