ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը Instagram-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել, որոնցում «Balenciaga» ապրանքանիշի շքեղ սև զգեստով է։ «Balenciaga»-ի կրեատիվ տնօրենը վրացի դիզայներ Դեմնա Գվասալիան է։
«Balenci Baby»,- լուսանկարին կից գրել է Քիմը։
Նա անմիջապես հսկայական թվով հաճոյախոսությունների է արժանացել։ Քարդաշյանի հետևորդները կրակի տեսքով բազմաթիվ էմոջիներ են թողել մեկնաբանություններում։
Իսկ օլիմպիական չեմպիոն Սերենա Ուիլյամսը՝ հայտնի ինտերնետ-ձեռնարկատեր Ալեքսիս Օհանյանի կինը, գրել է. «So pretty» («Ի՜նչ սիրուն ես»)։
Գրառմանն արձագանքել է նաև Քիմ Քարդաշյանի քույրը՝ հայտնի թոփ-մոդել Քենդալ Ջեները։ Ի դեպ, Քենդալն ինքն էլ է հաճախ նախընտրում «Balenciaga» ապրանքանիշը։ Ավելի վաղ մոդելը երեկույթներից մեկին հայտնվել է 2019թ․-ի գարուն-ամառ հավաքածուի կարճ սև-սպիտակ շրջազգեստով։