Հայ գերիներին Հայաստան բերեց Ռուստամ Մուրադովը. լուսանկարներ

Sputnik Արմենիան լուսանկարներ է ներկայացնում «Էրեբունի» օդանավակայանից, որտեղ վայրէջք կատարեց հայ գերիներին տեղափոխող ինքնաթիռը։
Sputnik
1 / 10

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում «Էրեբունի» օդանավակայանում (4 դեկտեմբերի, 2021թ): Երևան

2 / 10

Հայ ռազմագերիներին տեղափոխող ինքնաթիռը վայրէջք է կատարում «Էրեբունի» օդանավակայանում (4 դեկտեմբերի, 2021թ): Երևան

3 / 10

Ռուստամ Մուրադովն իջնում է ինքնաթիռից

4 / 10

Ռուստամ Մուրադով

5 / 10

Գերիներին դիմավորում են օդանավակայանում

6 / 10

Հայ գերիները տեղափոխվում են բժշկական կենտրոն

7 / 10

Հայաստան վերադարձած հայ գերիները

8 / 10

Հայաստան վերադարձած հայ գերիները

9 / 10

Հայ ռազմագերիները «Էրեբունի» օդանավակայանում

10 / 10

Հայ ռազմագերիները օդանավակայանից տեղափոխվեցին բժշկական կենտրոն

Հայ գերիների 10 հոգանոց խմբին այսօր Ադրբեջանից հայրենիք տեղափոխեց Լեռնային Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորախմբի նախկին հրամանատար Ռուստամ Մուրադովը։
Օդանավակայանում դիմավորողների թվում էին Հայաստանում Ռուսաստանի դեսպանության պաշտպանական հարցերով կցորդ, գնդապետ Իգոր Շչարբակովը և Հայաստանի ու Ռուսաստանի զորքերի միացյալ խմբավորման հրամանատար, գեներալ-լեյտենանտ Տիգրան Փարվանյանը։
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ Ադրբեջանն այսօր Հայաստանին է փոխանցել նոյեմբերի 16-ին սահմանին տեղի ունեցած մարտերի ժամանակ գերեվարված 10 հայ զինվորականի։
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայության պետի նախկին տեղակալ Բորիս Ավագյանը Facebook–ի իր էջում գրեց, որ Ռուստամ Մուրադովը Բաքու է մեկնել հույժ գաղտնի պայմաններում, անգամ գերիների վերադարձի մասին տեղեկությունները մինչև վերջին պահը գաղտնի են պահվել։
Ավելի ուշ հայտնի դարձան նաև Հայաստան վերադարձող գերիների անունները` Երիմյան Նարեկ Վոլոդյայի, Առաքելյան Արայիկ Արշալույսի, Ամիրխանյան Սերժիկ Սամսոնի, Հակոբյան Գևորգ Արայիկի, Նալբանդյան Ռոբերտ Մամիկոնի, Սարգսյան Հարութ Արամայիսի, Մանասյան Արտյոմ Սուրենի, Ավետիսյան Էրիկ Հունանի, Թևոսյան Արման Արթուրի, Հակոբյան Տիգրան Արմենի։