ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Ոստիկանները ավազակության դեպք են բացահայտել և երկու հոգու ձերբակալել։ Տեղեկությունը հայտնում է ոստիկանության մամուլի ծառայությունը։
Ըստ հաղորդագրության` նոյեմբերի 30-ին` ժամը 23.00-ին, երկու անձինք «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում մոտեցել են 26-ամյա օտարերկրացուն, վիճաբանել նրա հետ, նստեցրել անհայտ ավտոմեքենա և ուղևորվել Էջմիածին։ Ճանապարհին կրկին վիճաբանել են, ապա հափշտակել նրա բջջային հեռախոսը, 127.000 դրամն ու արծաթե վզնոցը:
Դեպքի առթիվ ավազակության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանները դեկտեմբերի 3-ին «Արմենիա» բժշկական կենտրոնի բակում հայտնաբերել և ոստիկանության Մաշտոցի բաժին բերման են ենթարկել 34-ամյա տղամարդու, իսկ Արագածոտնի մարզի Ալագյազ գյուղից՝ 30-ամյա տղամարդու։ Նրանք ձերբակալվել են: Կատարվում է նախաքննություն: