Էրդողանը փոխել է Թուրքիայի արտահանման ապրանքանիշը

Թուրքական ապրանքանիշի պիտակ
Ապրանքանիշը փոխել են թուրքական արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik․ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկրի արտահանման ապրանքանիշը «Türkiye»-ով փոխելու մասին հրամանագիր է ստորագրել։ Տեղեկությունը հայտնում է «Անադոլու» գործակալությունը։
Թուրքական լիրայի անկման ֆոնին Էրդողանը փոխել է ֆինանսների նախարարին
Նշվում է, որ նախագահի համապատասխան հրամանագիրը հրապարակվել է «Resmi Gazete» կառավարական պարբերականում:
Այժմ Թուրքիայում արտադրված արտադրանքը կմատակարարվի «Made in Türkiye» միասնական ապրանքանիշի ներքո՝ նախկին «Made in Turkey»-ի փոխարեն։
Ապրանքանիշը փոխել են արտասահմանում թուրքական արտադրանքն ավելի ճանաչելի դարձնելու նպատակով։
Թուրքական դետեկտիվ, կամ ինչպես են հայերը տունտունիկ խաղում
Ընդգծվում է, որ «Türkiye» տերմինը կօգտագործվի նաև օտարերկրյա պետությունների և կազմակերպությունների հետ նամակագրության ժամանակ:
Էրդողանը զանգել է Պուտինին. անդրադարձել են նաև Հայաստանին
Մենք էլ կարող ենք աշխարհի քարտեզը ներկել որոշակի գույներով. Լավրովը` Էրդողանի նվերի մասին