ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Դուբայում անցկացվող «Էքսպո 2020» միջազգային ցուցահանդեսում օրական մինչև 3,5 հազար մարդ է այցելում հայկական տաղավար։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Տերյանը։
«Սա բավականին լավ ցուցանիշ է։ Մեր ընկերությունները այնտեղ կներկայացվեն հունվարի վերջին «Արտադրված է Հայաստանում» ցուցահանդեսի շրջանակում»,- ասաց Տերյանը։
Նրա խոսքով` այնտեղ են գործուղվել «Էնթերփրայզ Արմենիա» գործակալություն ներկայացուցիչները՝ պոտենցիալ ներդրողների հետ աշխատելու համար։
Նարեկ Տերյան
© Sputnik / Asatur Yesayants
Մինչև տարեվերջ, երբ էքսպոյի կեսն ավարտվի, կլինի մանրամասն հաշվետվություն գործունեության և արդյունքների մասին:
Էքսպոն անցկացվում է հինգ տարին մեկ անգամ։ Առաջին համաշխարհային ցուցահանդեսը տեղի է ունեցել 1851 թվականին Լոնդոնում, այս տարի ցուցահանդեսի պատմության մեջ առաջին անգամ այն անցկացվում է արաբական երկրում։