Աստղերը զգուշացնում են. 2022 թ.–ի ո՞ր ամիսները բարդ կլինեն Կույսերի համար

Սև ջրային վագրի տարում կենդանակերպի բոլոր նշանները ստիպված կլինեն հարմարվել նոր իրականությանը: Կույսերը բավականին խելացիորեն կկարողանան հարմարվել համաշխարհային միտումներին։ Աստղագուշակներն էլ կհուշեն, թե ինչի վրա է պետք հատուկ ուշադրություն դարձնել։
Sputnik
Հաջորդ տարվա առաջին ամիսները Կույսերի համար փոքր-ինչ բարդ կլինեն․ երբեմն հանգամանքներն անհաջող կդասավորվեն, երբեմն էլ գործընկերներն ու դաշնակիցները կհիասթափեցնեն։ Սակայն գարնան սկզբին ամեն ինչ կփոխվի, և նրանց կյանքում ամեն ինչ տեղը կընկնի։
Գործարար կապերը վերականգնելու հնարավորություն կլինի։ Այս նշանի տակ ծնվածները սեփական զգացմունքները վերլուծելու, ծրագրերը, նպատակներն ու առաջնահերթությունները հստակեցնելու հնարավորություն կունենան։
Ամառային ամիսներին կարելի է լիցքաթափվել և հանգստանալ ընտանիքի կամ ընկերների շրջապատում։ Իսկ աշունը գործաշատ կլինի։ Բոլոր գործերը հասցնելու համար հարկ կլինի փոխել սովորական դարձած գրաֆիկը։
Ինչու են տղամարդիկ դավաճանում. հոգեբանը 5 պատճառ է նշում
Ընդհանուր առմամբ աստղաբանները Կույսերին 2022թ․-ի համար խորհուրդ են տալիս ցանկացած որոշում ընդունել կշռադատված, վերլուծելով հնարավոր հետևանքները։ Մյուս կողմից՝ փորձեք բաց լինել նոր հնարավորությունների համար։ Ինչ-որ բան փոխելու և ավելի համարձակ լինելու ժամանակն է։ Եթե որևէ բան ձեր ծրագրածով չի ընթանում, մի հուսահատվեք, ավելի լավ է` վերլուծեք ստեղծված իրավիճակում գոյություն ունեցող հեռանկարները։
Չնայած ոչ մեծ տհաճություններին՝ Վագրի տարին Կույսերին լուրջ տհաճություններ չի խոստանում, պետք է միայն կարողանալ սխալն իրականից զատել և որոշումներ ընդունելիս զգացմունքներին չտրվել։
2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Խեցգետին կանանց ու տղամարդկանց

Տղամարդիկ

2022թ․-ին տղամարդ-Կույսերն առավել քան երբևէ պետք է բաց լինեն փոփոխությունների համար։ Պետք է վերանայեն հին աշխատանքային ռազմավարությունները, խնդիրների լուծման նոր ուղիներ փնտրեն։
Տարվա ընթացքում ցանկալի է յուրաքանչյուր քայլը մտածված անել։ Ռացիոնալիզմն ու փաստերի վրա հենվելը թույլ կտան խուսափել ֆինանսական կորուստներից։
Ընդհանուր առմամբ տարին կայուն կլինի։ Տղամարդ-Կույսերի նախաձեռնողականությունը բարենպաստ կանդրադառնա աշխատանքային հարաբերությունների վրա։
Ամառային ամիսներին սիրային դաշտում որոշակի լռություն կլինի։ Փոխարենը՝ աշնան սկզբին իրավիճակը կփոխվի։
2022 թվականը հարմար է կարևոր որոշումներ ընդունելու՝ ամուսնանալու կամ միասին ապրելու համար։
Ո՞ր կանանց հետ չեն ամուսնանում. բացատրում են հոգեբանները

Կանայք

Տարին բարենպաստ է փոփոխությունների համար։ Աշխատանքը կամ անգամ գործունեության ոլորտը փոխելը կբարելավի Կույսերի կյանքը։ Ներդաշնակությունն ու երջանկությունը միասին թույլ կտան ավելի ինքնավստահ զգալ։ Իսկ աշնանը կին–Կույսերը շրջապատված կլինեն սիրով և ուշադրությամբ։
Խորհուրդ է տրվում մոռանալ բարդույթներն ու սկսել լիարժեք օգտագործել ստեղծագործական ներուժը։ Ընդ որում՝ դա վերաբերում է ինչպես ընտրած մասնագիտությանը, այնպես էլ հոբբիին։
Առաջիկա տարում կին-Կույսերը ունեն կյանքի ուղեկից գտնելու բոլոր հնարավորությունները, սակայն դրա համար հարկ կլինի որոշակի ջանքեր գործադրել, ոչ թե ձեռքերը ծալած նստել տանը։
Ամռանը հանգիստն ու թարմանալը կօգնեն ձեզ լրացնել էներգիայի պաշարը՝ միաժամանակ վերաիմաստավորելով եղած արժեքները։
Ինչպես են կանայք ու տղամարդիկ ընտրում միմյանց. գիտնականները նշել են գլխավոր չափանիշները