Արցախի Մարտունու շրջանում փրկարարները մեկ աճյուն են հայտնաբերել

Զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. Կարճատև դադարից հետո այսօր վերսկսվել են զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյունների որոնողական աշխատանքները, տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։
Նշվում է, որ Արցախի Մարտունու շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել է ևս մեկ աճյուն:
Նրա ինքնությունը կհաստատվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Բացի այդ, փրկարարական մեկ այլ ջոկատով այսօր որոնումներ են իրականացվել Արցախի հյուսիսարևելյան գոտում՝ Մատաղիսի ուղղությամբ: Որոնումներն արդյունք չեն տվել:
Զինադադարից հետո իրականացված որոնողական աշխատանքների, ինչպես նաև ադրբեջանական կողմի հետ դիերի փոխանակման արդյունքում մինչ օրս տարհանվել է 1703 աճյուն:
Ադրբեջանական կողմը Արցախին է փոխանցել Սեյրան Սարգսյանի դին
Նախագահը հյուրընկալել է 44-օրյա պատերազմում զոհված, Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մորը