Ամուսնություն և ոչ միայն․ինչ են հուշում աստղերն Առյուծներին 2022–ի համար

2022 թվականը Առյուծների համար շատ հաջողակ կլինի, քանի որ հենց նրանք կստանան աստղերի աջակցությունը։
Sputnik
Ճիշտ է, առյուծներին բնորոշ է պահպանողականությունը, բայց հենց վարքային փոփոխություններն ու ակտիվ գործողություններն այս նշանի տակ ծնվածներին 2022 թվականին հաջողություն կբերեն։ Թե ինչ է սպասում Առյուծներին վագրի բարդ տարում, կիմանաք ընթերցելով Sputnik Արմենիայի ներկայացրած հորոսկոպը։
Աստղագետները այս նշանի ներկայացուցիչներին խորհուրդ են տալիս այս տարի ուղղակի հաղթահարել իրենց պահպանողական բնավորությունը։ Դա նրանց կօգնի մի շարք բարդ իրավիճակներում ճիշտ ու շահավետ լուծումներ գտնել։
Խավարման փուլը մոտ է. ինչպե՞ս վարվել, ի՞նչ չի կարելի անել այդ ժամանակահատվածում
Իհարկե, տարին առանց դժվարությունների չի անցնի, բայց հենց այդ փոփոխությունները կօգնեն հաջողության հասնել կյանքի բոլոր ոլորտներում։
Սիրային հարցերում առյուծները պետք է մտերիմ մարդկանց հետ խոսեն իրենց զգացմունքների մասին, խորհուրդներ հարցնեն։
Իսկ գործընկերային հարաբերություններում, եթե կա ճգնաժամ, պետք է փոխզիջման գնալ՝ մի կողմ դնելով եսասիրությունը։
Այս տարի միայնակ Առյուծները կարող են ցանկացած պահի հանդիպել իրենց սիրուն, միայն թե ավելի ուշադիր է պետք լինել։

Չամուսնացած տղամարդ Առյուծները մենակ չե՞ն մնա

Տղամարդ Առյուծները կարող են տարվա սկզբում ֆինանսական խնդիրներ ունենալ։ Անհրաժեշտ է աշխատանքում մեծ ուշադրություն դարձնել հատկապես փաստաթղթերին՝ ապագայում հնարավոր խնդիրներից խուսափելու համար: Այդ ժամանակահատվածում աստղագետները խորհուրդ չեն տալիս անձնական կամ գործնական հարաբերություններում գլոբալ փոփոխությունների դիմել։ Որպեսզի ելքը գտնեք, պետք է հրաժարվեք ստանդարտ մտածելակերպից և ձեր բնավորության մեջ ամրապնդված կարծրատիպերից։
2022 թվականի հորոսկոպ. ինչ է սպասվում Խեցգետին կանանց ու տղամարդկանց
Շատ կարևոր է հասկանալ, որ դուք ավելիին եք ընդունակ և սովորեք օգտագործել ձեր չիրացված ներուժը։
Ինքնասիրահարված և հպարտ տղամարդ Առյուծները կարող են անհաջողությունը սրտին մոտ ընդունել, սակայն դա անգամ կարող է նրանց օգնել։ Եթե ճիշտ գործեն, ապա հաջողության կհասնեն արդեն մայիսին։ Տարվա երկրորդ կեսը բարենպաստ է բիզնեսի ընդլայնման և նոր նախագծերի մեկնարկի համար:
Չամուսնացած տղամարդ Առյուծներն այս տարի կհասկանան, որ կարգավիճակը փոխելու ժամանակն է։

Անձնական կյանքում կին Առյուծներին դժվար ընտրություն է սպասվում

Տարվա սկզբին ճակատագիրը կփորձի կին Առյուծներին, որպեսզի հասկանա, թե որքանով են նրանք ամուր կանգնած երկու ոտքերի վրա։ Նշանի ներկայացուցիչները կզգան, որ ժամանակն է ինչ-որ բան փոխել իրենց մեջ։ Սակայն նրանք երկար ժամանակ չեն գտնի, թե որտեղից է պետք սկսել այդ փոփոխությունները։ Պետք է հստակ գիտակցել, որ ցանկացած դժվարություն ժամանակավոր է։
Տարվա սկզբին կին Առյուծներն ավելի շատ ժամանակ պետք է հատկացնեն ընտանիքին, մասնավորապես ՝ երեխաների դաստիարակությանը։
Մայիսին, ինչպես նաև հուլիսից մինչև տարեվերջ միայնակ կին Առյուծները հնարավորություն կունենան ուղղակի կախարդելու հակառակ սեռի ներկայացուցիչներին:Սակայն աստղագետները զգուշացնում են, որ նրանք կարող են խճճվել իրենց զգացմունքների և ցանկությունների մեջ: Որպեսզի իրավիճակից ելք գտնեք, լսեք ձեր սրտի ձայնին, այն կհուշի, թե ում ընտրել։
Կին Առյուծի ֆինանսական անկախությունը 2022 թվականին կամրապնդվի, քանի որ ղեկավարությունը մեծահոգաբար կխրախուսի նրանց աշխատասիրությունը: