ԵՐԵՎԱՆ, 4 դեկտեմբերի – Sputnik. ԱՄՆ-ն Սիրիայում հարված է հասցրել «Ալ Քաիդայի» (ահաբեկչական խմբավորում, արգելված է ՌԴ-ում և մի շարք այլ երկրներում) պարագլուխներից մեկին։ Տեղեկությունը հայտնում է Fox News հեռուստաալիքը՝ հղում անելով ԱՄՆ ԶՈւ հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ Բիլ Ուրբանին։
Հեռուստաալիքի տվյալներով՝ գրոհայինին ոչնչացնելու գործողությունը իրականացվել է Իդլիբից ոչ հեռու՝ ԱԹՍ-ի օգնությամբ:
Ուրբանը խոստովանել է, որ կարող են զոհեր լինել խաղաղ բնակչության շրջանում։ Այժմ քննում են հարվածի հետևանքները։
Սեպտեմբերի 20-ին ԱՄՆ ԶՈւ-ն Իդլիբ քաղաքի մոտ հարված էր հասցրել «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպության բարձրաստիճան առաջնորդներից մեկին:
Այն ժամանակ Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին ասել էր, որ թիրախըհավանաբար չեզոքացվել է և հիմքեր չկան ենթադրելու, թե քաղաքացիական բնակչության շրջանում կորուստներ կան։