Ո՞վ է այստեղ խաղում. ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի էջը հրապարակել է «Հանրապետական» մարզադաշտի նկարը

«Հանրապետական» մարզադաշտ
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի ֆեյսբուքյան էջը հրապարակել է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի լուսանկարն ու ընթերցողներին հարցրել՝ արդյոք կարո՞ղ եք գուշակել, թե ով է այստեղ խաղում։
Մեկնաբանություններում հայերը և ոչ միայն նրանք հուշել են, որ այս մարզադաշտը գտնվում է Հայաստանում, Արարատ լեռան մոտ։ Պասիվ չեն մնացել նաև մեր հարևանները և հերթական ատելության չափաբաժինն են թողել ՈւԵՖԱ Եվրոպա լիգայի ֆեյսբուքյան էջում։ Ոմանց համար այս խաղադաշտը Մոնակոյում է, ինչ-որ մեկի համար` Լոնդոնում։ Իսկ օգտատերերից մեկը` ովքե՞ր են այստեղ խաղում հարցին հումորով է պատասխանել` ֆուտբոլիստները։
Նշենք, որ Երևանի Հանրապետական մարզադաշտը կառուցվել է 1935 թվականին։ 1999 թվականին այն վերանվանվել է նախկին վարչապետ Վազգեն Սարգսյանի անվամբ։
Մարզադաշտը տեղավորում է ավելի քան 14 հազար հանդիսատեսի։