Վանաձոր-Դիլիջան ճանապարհը փակ է. ի՞նչ վիճակ է ՀՀ–ի մյուս հատվածներում

Ձմեռային ճանապարհ. Արխիվային լուսանկար
ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս բոլոր ճանապարհներով երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 նոյեմբերի – Sputnik. ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։

«Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհը և Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի Պուշկինի ոլորաններ կոչվող հատվածը»,–գրում է կայքը:

Նշվում է, որ քարաթափման վտանգի պատճառով Զովունի գյուղից դեպի Կորեայի ձոր տանող ավտոճանապարհը ժամանակավորապես երկկողմանի փակ է։
Սուրենյանն «ավանդական մառախուղի» գեղեցիկ լուսանկար է հրապարակել ու վախեցրել հետևորդներին
Սպիտակի ոլորանները դժվարանցանելի են բեռնատարների համար:
Գեղարքունիքի մարզի Վարդենյաց լեռնանցքում, Սևան, Լոռու մարզի Թումանյան, Ստեփանավան և Տաշիր քաղաքների ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Մարալիկ, Արթիկ քաղաքներում, Արագածոտնի մարզի Ալագյազ-Նորաշեն ավտոճանապարհին, Ջաջուռի և Քեթիի ոլորաններում, Սյունիքի մարզի Աղվանի-Տաթև ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Սյունիքի մարզի Սիսիան-Գորիս ավտոճանապարհին մառախուղ է։
ՀՀ ԱԻՆ–ը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
«Ձյուն ջան, Երևան չգաս». Աշոցքում ձյան առատ տեղումներն ուղեկցվում են որոտով և կայծակով

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է: