Պուտինը մինչև տարեվերջ մի շարք հանդիպումներ կունենա ԵԱՏՄ ու ԱՊՀ երկրների ղեկավարների հետ

Ուշակովի խոսքով՝ Կրեմլում կփորձեն Պուտինի հանդիպումները կազմակերպել առկա ձևաչափով:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև տարեվերջ կարող է մի շարք հանդիպումներ ունենալ ԵԱՏՄ և ԱՊՀ երկրների ղեկավարների հետ: Տեղեկությունը լրագրողներին է հայտնել Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը։
«Ծրագրեր կան, որ ՌԴ նախագահը նրանցից շատերի հետ, եթե ոչ բոլորի, կհանդիպի մինչև տարեվերջ»,- ասել է նա։
Էրդողանը մտադիր է բանակցություններ անցկացնել Պուտինի հետ․ Չավուշօղլու
Ճշտող հարցին, թե այդ հանդիպումներն առցանց, թե առկա ձևաչափով են լինելու, Ուշակովը նշել է, որ Կրեմլում փորձելու են այդ միջոցառումները կազմակերպել առկա ձևաչափով:
Հայտնի է Պուտինի ու Բայդենի բանակցությունների օրը