«Օմիկրոնի» իրական վտանգը հնարավոր կլինի գնահատել մեկ ամսից. գիտնականներ

Գիտնականները կարծում են` եթե մեկ ամիս անց հոսպիտալացումների կտրուկ աճ չլինի, ապա կարելի է հանգիստ շունչ քաշել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Կորոնավիրուսի նոր մանրէահիմքի` «Օմիկրոնի» վտանգի աստիճանը հնարավոր կլինի գնահատել ամենաշուտը այս տարվա վերջին: The Independent–ի հաղորդմամբ՝ նման եզրակացության են հանգել Մեծ Բրիտանիայի կառավարությանը կից խորհրդատվական խմբի գիտնականները։
Փորձագետները ենթադրում են, որ մոտ մեկ ամիս կպահանջվի պարզելու համար, թե որքանով է վտանգավոր «Օմիկրոնը», հոսպիտալացումների ինչ մակարդակ է առաջացնում ու ինչպես է «վարվում» իմունիտետի հետ: Գիտնականների խոսքով՝ եթե մեկ ամսից «Օմիկրոնի» պատճառով հոսպիտալացումների կտրուկ աճ չգրանցվի, կարելի է հանգիստ շունչ քաշել:
Վախի գործոն․ «Օմիկրոնը» փլուզել է նավթն ու գնում է ռուբլու հետևից
Ավելի վաղ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը արտահերթ նիստում հայտարարել էր, որ ՀԱՀ-ում հայտնաբերված կորոնավիրուսի նոր տարբերակն անհանգստություն է առաջացնում: Համաշխարհային բժշկական ասոցիացիայի նախագահ Ֆրանկ Ուլրիխ Մոնտգոմերին մտահոգություն է հայտնել, որ «Օմիկրոնն» իր սպառնալիքներով կարող է համադրելի դառնալ Էբոլա վիրուսի ու «Դելտա» մանրէահիմքի հետ։
Ի՞նչ է հայտնի կորոնավիրուսի հարավաֆրիկյան մանրէահիմքի մասին
Գինցբուրգն ասել է` ինչքան կտևի «Օմիկրոնի» դեմ պատվաստանյութի մշակումը