Մասիսի բնակիչներն օգնել են պոռնկությամբ զբաղվել և հավաքել են գումարը. 3 անձ կալանավորվել է

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակչին մեղադրանք է առաջադրվել և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են երկու և ավելի անձանց պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու դեպքի հանգամանքները, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունից։
Մասնավորապես պարզվել է, որ Մասիս քաղաքի 33 և 39-ամյա բնակիչները, քննությամբ դեռևս չպարզված անձանց հետ նախնական համաձայնության գալով Երևան քաղաքի Բագրատունյաց պողոտայում 2021թ. մարտից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում նպաստել են մի շարք անձանց պոռնկությամբ զբաղվելուն:
Նրանք վերջիններին նշված տարածքում կանգնել թույլատրելուն են օգնել, տեղափոխման համար տրանսպորտային միջոցներ են տրամադրել, հաճախորդներից ստացած գումարները հավաքագրել են և այլն։
Կարկանդակների մեջ թմրանյութեր են դրել ու փորձել փոխանցել «Արմավիր» ՔԿՀ–ի բանտարկյալին
Նախօրոք ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Մասիս քաղաքի բնակիչներն ամենօրյա ռեժիմով վերոնշյալ մարմնավաճառներից պահանջել են գումար: 39-ամյա տղամարդը ինչպես անձամբ, այնպես էլ մարմնավաճառներից մեկի միջոցով ամբողջությամբ կամ մասամբ ստացել է պոռնկությամբ զբաղվելու ընթացքում ստացված գումարը, որի մի մասն էլ իր հերթին պարբերաբար փոխանցել է 33-ամյա համաքաղաքացուն և քննությամբ դեռևս չպարզված այլ անձանց:

Նշված տարածքում պոռնկությամբ զբաղվող կանանցից մեկը պարբերաբար տեղեկատվություն է տրամադրել 39-ամյա տղամարդուն՝ այլ մարմնավաճառի գտնվելու վայրի, սեռական բնույթի ծառայություններ մատուցելու և աշխատած գումարների վերաբերյալ։

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Մասիս քաղաքի երկու բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Պոռնկությամբ զբաղվելուն նպաստելը):
Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Մարմնավաճառ կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-262-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 5-րդ կետերով (Հանցակից լինել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելուն) և որպես խափանման միջոց ընտրվել է չհեռանալու մասին ստորագրությունը:
Նշված երեք անձի մասով նախաքննությունն ավարտվել է: