Կուզբասի իշխանությունը հայտնել է՝ որքան գումար է վճարելու «Լիստվյաժնայա» հանքի տուժածներին

Կուզբասցիները սգում են «Լիստվյաժնայա» հանքի ողբերգության զոհերի համար
Զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը մեկ միլիոն ռուբլի կկազմի:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Կուզբասի իշխանությունը հստակեցրել է «Լիստվյաժնայա» հանքահորում տեղի ունեցած միջադեպի հետևանքով տուժածների փոխհատուցման չափը:
Այսպես, ծանր վնասվածքներ ստացած անձանց 400 հազար ռուբլի կվճարեն, նույն գումարը կտրամադրվի նրանց, ում վիճակը գնահատվում է միջին ծանրության։ 200 հազարական ռուբլի կստանան միջին ծանրության վնասվածքներ ստացած մարդիկ։
Կուզբասի հանքահորի փրկարարները 5 հանքափորների մարմիններ են դուրս բերել
Ճշտված տվյալներով՝ զոհվածների ընտանիքներին փոխհատուցումը կկազմի մեկ միլիոն ռուբլի։ Տեղեկությունը նշված է Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևի Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Կուզբասի հանքահորում ողջ մնացած փրկարարի են գտել
Ողբերգության հետևանքով զոհվել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։