ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը։ Տեղեկությունը հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Facebook-ի էջը։
««Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հերթական նիստի ընթացքում, որոշում է կայացվել Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել Քրիստինե Գրիգորյանի թեկնածությունը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է 2022 թվականի փետրվարի 23-ին։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում ասել էր, որ Թաթոյանի պաշտոնավարման ավարտից հետո «Քաղաքացիական պայմանագիրը» կներկայացնի ՄԻՊ գրասենյակի ղեկավարի իր թեկնածուին:
Քրիստինե Գրիգորյանն այժմ զբաղեցնում է ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ծնվել է 1981թվականի օգոստոսի 27–ին Սևան քաղաքում։ Տիրապետում է անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն, գերմաներեն և արաբերեն լեզուներին: Անկուսակցական է։ Ամուսնացած չէ:
Համաձայն Պաշտպանի մասին ՀՀ սահմանադրական օրենքի՝ պաշտպանն իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում չի կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ: Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:
Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Քրիստիննե Գրիգորյան
Նշենք, որ ՄԻՊ-ին ԱԺ իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով, 6 տարի ժամկետով: