Եվս 12 մարմին են դուրս բերել «Լիստվյաժնայա» հանքահորից

Փրկարարները «Լիստվյաժնայա» հանքահորի մոտ
Կեմերովոյի մարզի հանքահորում տեղի ունեցած արտակարգ պատահարի պատճառը, նախնական տվյալներով, մեթանի պայթյունն է եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի - Sputnik. Կեմերովոյի մարզի «Լիստվյաժնայա» հանքահորում պայթյունի հետևանքով մահացածների ևս 12 մարմին է դուրս բերվել: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությանը։
Կուզբասի նահանգապետ Սերգեյ Ցիվիլևն էլ Telegram–ում գրել է, որ 11–ը հանքափորներ են, մեկը` փրկարար:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 25-ի առավոտյան «Լիստվյաժնայա» հանքավայրում փլուզում է տեղի ունեցել. հանքում 285 մարդ է եղել։ Մեծ մասին հաջողվել է դուրս բերել, մնացածներին օգնության են հասել փրկարարները, սակայն որոշ ժամանակ անց նրանց հետ են կանչել պայթյունի սպառնալիքի պատճառով:
Կուզբասի հանքահորում ողջ մնացած փրկարարի են գտել
Ողբերգության հետևանքով մահացել է 51 մարդ՝ 46 հանքափոր և 5 փրկարար։ Նախնական տվյալներով` արտակարգ պատահարի պատճառ է դարձել մեթանի պայթյունը։
Պայթյունի փաստով հարուցվել է քրեական գործ։ Նույն օրը ձերբակալվել են հանքի տնօրեն Սերգեյ Մախրակովը, նրա առաջին տեղակալ Անդրեյ Մոլոստվովը և տեղամասի պետ Սերգեյ Գերասիմենոկը, որոնք, հետաքննության տվյալներով, թույլ են տվել արտադրական օբյեկտների արդյունաբերական անվտանգության պահանջների խախտում: Ավելի ուշ դատարանը որոշեց 2 ամսով կալանավորել Մախրակովին։
Կուզբասի իշխանությունը հայտնել է՝ որքան գումար է վճարելու «Լիստվյաժնայա» հանքի տուժածներին