Չարենցավանում տունն այրելու և տարեց կնոջը սպանելու կասկածանքով ձերբակալվել է 36–ամյա թոռը

Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի բնակարաններից մեկում բռնկված հրդեհի և նշված տան բնակիչ, 89-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա 36-ամյա թոռը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։
Իրավապահ մարմինների աշխատակիցները այրված բնակարանի և 89-ամյա կնոջ սպանության վայրում (3 դեկտեմբերի, 2021թ)․ Չարենցավան
Այսօր` ժամը 05:30-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոնն ահազանգ է ստացել, որ Չարենցավան քաղաքի 2-րդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկի բնակիչը բնակարանից իրեր է նետում, ներսում լսվում է երեխայի լացի ձայն, ու ծուխ է նկատվում։
Փրկարարների մարել են հրդեհը և բնակարանում հայտնաբերել նշված տան 89-ամյա բնակչուհու դին՝ այրված և ծխահարված վիճակում:
Իրավապահ մարմինների աշխատակիցները այրված բնակարանի և 89-ամյա կնոջ սպանության վայրում (3 դեկտեմբերի, 2021թ)․ Չարենցավան
Կատարվել է դեպքի վայրի և դիակի արտաքին զննություն, որի ընթացքում տարեց կնոջ մարմնի վրա հայտնաբերվել են բռնության հետքեր:
Իրավապահ մարմինների աշխատակիցները այրված բնակարանի և 89-ամյա կնոջ սպանության վայրում (3 դեկտեմբերի, 2021թ)․ Չարենցավան
Պարզվել է, որ բնակարանում, բացի 89-ամյա կնոջից, հրդեհի պահին գտնվել են նաև վերջինիս 36-ամյա թոռը և նրա 5-ամյա դուստրը, որոնք տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Իրավապահ մարմինների աշխատակիցները այրված բնակարանի և 89-ամյա կնոջ սպանության վայրում (3 դեկտեմբերի, 2021թ)․ Չարենցավան
12 և 10 տարեկանների նկատմամբ անառակաբարո գործողություններ կատարած տղամարդը կալանավորվել է
Նկատի ունենալով, որ դեպքի առթիվ նախապատրաստված նյութերում առկա է քրեական գործ հարուցելու օրինական հիմք և առիթ` քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն): Նույն օրը, տարեց կնոջ սպանության կասկածանքով, ձերբակալվել է վերջինիս 36-ամյա դուստրը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դիակի դատաբժշկական, դատաբժշկական և դատահրդեհատեխնիկական փորձաքննություններ:
Միջոցառումներ են ձեռնարկվում հրդեհի բոլոր հանգամանքները, տարեց կնոջ մարմնին առկա վնասվածքների բնույթը պարզելու ուղղությամբ:
Նշենք, որ դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն ասել են, որ ընտանիքում գրեթե բոլորը ունեցել են հոգեկան խնդիրներ, և կանխատեսելի էր, որ նման դեպք կարող է լինել։
Երևանում 15-ամյա տղան դանակահարել է նախկին փեսային