Արմեն Սարգսյանն ընդունել է Էդմոն Մարուքյանին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարն իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումներն է ներկայացրել ՀՀ նախագահին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` հանդիպմանն անդրադարձ է եղել երկրի առջև ծառացած ներքին խնդիրներին և արտաքին մարտահրավերներին, ինչպես նաև դրանց հաղթահարման ուղիներին:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավարը ՀՀ նախագահին է ներկայացրել իր ղեկավարած քաղաքական ուժի դիրքորոշումներն ու մոտեցումները:
Հիշեցնենք` Արմեն Սարգսյանն ավելի վաղ ընդունել էր «Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանին։
Sputnik Արմենիայի տեղեկություններով` սա շարք է լինելու. նախագահը հանդիպումներ է ունենալու քաղաքական կուսակցությունների ղեկավարների հետ, բայց դրանցից ոմանք չեն լուսաբանվի։