ԵՐԵՎԱՆ, 3 դեկտեմբերի – Sputnik. ԵԱՀԿ նախարարական 28-րդ համաժողովի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի և Լեհաստանի ԱԳ նախարար Զբիգնև Ռաուի հետ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում Միրզոյանը խոսել է հայ–ղազախական և հայ–լեհական հարաբերությունների զարգացման նշանակության մասին և վերահաստատել քաղաքական երկխոսությունն առավել խորացնելու շահագրգռվածությունը։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է Ղազախստանի ԱԳ նախարար Մուխթար Թլեուբերդիի հետ (2 դեկտեմբերի, 2021թ). Ստոկհոլմ
© Photo : official site of MFA of RA
Զրուցակիցները անդրադարձ են կատարել կրթական, մշակութային և հումանիտար ոլորտներում համագործակցության օրակարգին։
Մտքեր են փոխանակվել նաև միջազգային ու տարածաշրջանային անվտանգային հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում Հայաստանի և Ղազախստանի ԱԳ նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Ղազախստանի արտաքին գործերի նախարարության միջև 2022-2023թթ. համագործակցության միջոցառումների ծրագրերը։