ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. Երևանի Լենինգրադյան փողոցում ՃՏՊ է տեղի ունեցել, ինչի հետևանքով 5 հոգու հիվանդանոց են տեղափոխել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունը։
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը վթարի մասին ահազանգը ստացել է դեկտեմբերի 2-ին` ժամը 19։02-ին։ Բախվել են «Nissan Tiida» (վարորդ՝ Վ․ Մ․) և թիվ 63 երթուղին սպասարկող «Fiat Ducato» (վարորդ Ա․ Հ․, ծնված 1974 թ․) մակնիշների ավտոմեքենաները։
Դեպքի վայր մեկնած փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։
Վերջինս և երթուղայինի ուղևորներ Մ․ Բ․-ն, Հ․ Է․-ն, Վ․ Խ․-ն և Ն․ Ա․-ն հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։