Սահմանային իրավիճակ, անվտանգային խնդիրներ․ Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին

Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին
ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպանը ՀՀ պաշտպանության նախարարի հետ զրույցում նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է հայ-ադրբեջանական սահմանագոտում լարվածության թուլացմանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Տեղեկությունը հայտնում են ՊՆ մամուլի ծառայությունից։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկվել են սահմանային իրավիճակին և անվտանգային խնդիրներին առնչվող հարցեր:
Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին
Պաշտպանության նախարարը ներկայացրել է սահմանագոտում առկա իրավիճակը և խնդիրների կարգավորման հայկական կողմի մոտեցումները:
Լին Թրեյսին իր հերթին նշել է, որ ամերիկյան կողմն աջակցում է լարվածության թուլացմանը և խնդիրների խաղաղ կարգավորմանը, ընդգծել ԱՄՆ դերակատարումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում և կարևորել այդ ձևաչափով ընթացող գործընթացների շարունակականությունը:
Սուրեն Պապիկյանն ընդունել է Լին Թրեյսիին
Զրուցակիցները քննարկել են նաև պաշտպանական բնագավաոռւմ հայ-ամերիկյան փոխգործակցությանն առնչվող մի շարք հարցեր: