ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով մարդիկ ստիպված են եղել գիշերել «Բավրայի» անցակետում. ՄԻՊ

«Բավրա»
Թեստավորման խնդրի հետ կապված քաղաքացիներն ահազանգել են Արման Թաթոյանին, և խնդիրը լուծվել է ՄԻՊ–ի միջնորդությամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 նոյեմբերի – Sputnik. ՊՇՌ հետազոտության խնդրի պատճառով մարդիկ ստիպված են եղել գիշերել «Բավրայի» անցակետում։ Նման հայտարարություն է տարածել ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը` ֆեյսբուքյան իր էջում գրառում անելով։
«2021 թվականի հոկտեմբերի 18-ին ՄԻՊ-ին քաղաքացին ահազանգել է, որ ՀՀ պետական սահմանի «Բավրա» անցման կետից չեն կարողանում մուտք գործել ՀՀ տարածք։ Հակառակ այն հանգամանքին, որ անցակետը փակվում է ժամը 24։00-ից, COVID-19-ի ախտորոշման նպատակով ՊՇՌ հետազոտության նմուշառում չի իրականացվում ժամը 22։00-ից սկսած։ Մեքենայի ուղևորները, այդ թվում՝ մանկահասակ երեխաները, ստիպված են եղել գիշերել սահմանային անցակետի նստարաններին կամ մեքենայում»,–նշված է Թաթոյանի գրառման մեջ։
Հունվարի 1-ից ռեստորաններ մուտքը կարգելվի առանց պատվաստման վկայականի կամ թեստի արդյունքի
Մարդու իրավունքների պաշտպանը սեփական նախաձեռնությամբ սկսել է բարձրացված հարցի քննարկում և գրություն է հասցեագրել ՀՀ առողջապահության նախարարին: Առողջապահության նախարարությունից ստացված պարզաբանումների համաձայն՝ COVID-19 ախտորոշման համար ժամը 22։00-24։00 ժամանակահատվածում նմուշառման աշխատանքների ապահովման նպատակով սահմանվել է 3 օրը 1 անգամ հերթականությամբ 3 ընկերություններիհամար աշխատանքի իրականացման պարտավորություն:
Կորոնավիրուսը ՀՀ–ում. ո՞ր ամիսներին են թվերը աճել
Արդյունքում, լուծվել է 22։00-ից մինչև 24։00-ն ընկած ժամանակահատվածում ՊՇՌ հետազոտություն անցնելու և ՀՀ տարածք մուտք գործելու հարցը։
Հիշեցնենք, որ այժմ ՀՀ մուտք գործելու համար անհրաժեշտ է ներկայացնել ՊՇՌ հետազոտման պատասխան։