Փաշինյանն իր հերթական թիմակցին դեսպան կնշանակի. «Հրապարակ»

Նիկոլ Փաշինյան. Արխիվային լուսանկար
Կար ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ կոտրելու է նախկին կարծրատիպերը, հրաժարվելու է արատավոր երևույթներից, երբ դիվանագիտական կրթություն չունեցողները նշանակվում են դեսպանի պաշտոնում։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. «Հրապարակ» թերթն իր այսօրվա համարում գրում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջիկայում հերթական թիմակցին՝ իմքայլական նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանին կնշանակի դեսպան։
«ԱԳՆ մեր աղբյուրները խուսափում էին կոնկրետ երկրի անունը նշել. հնարավոր է` Իտալիա, սկանդինավյան երկրներ, անգամ Լիտվա։ Թեև Լիտվայում ընդամենը 8-9 ամիս առաջ է դեսպան նշանակվել՝ Արմեն Մարտիրոսյանը Հնդկաստանից տեղափոխվել է Լիտվա։ Սա նշանակում է, որ հոկտեմբերի 3-4-ին Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվա այնքան էլ հաջող չի անցել, ու դեսպանից դժգոհություններ կան»,-գրում է թերթը։
Պարբերականը նկատում է, որ ի տարբերություն նախկին նշանակումների, Իգիթյանը գոնե արտաքին դիվանագիտական աշխատանքի որոշ փորձ ունի՝ նա նախորդ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահն էր։ «Մինչդեռ վերջին փուլում նշանակված դեսպանները հիմնականում քաղաքական դեմքեր են, որոնց անգամ քաղաքական անվանելն է մեղք։
Մակունցը ոստիկանություն է կանչել ԱՄՆ–ում երիտասարդ ՀՅԴ-ականների բողոքի ակցիան ցրելու համար
Միայն անգլերեն իմանալու համար ԱՄՆ-ում դեսպան նշանակվեց Լիլիթ Մակունցը, նախկին պատգամավոր, ճամբարափոխ Վիկտոր Ենգիբարյանն ընդամենը 2004-ին Գերմանիայում ուսանելու շնորհիվ դարձավ Գերմանիայում ՀՀ դեսպան, նախկին պատգամավոր Սոս Ավետիսյանին էլ Իսպանիա գործուղեցին» »,-գրում է թերթը։
«Հրապարակն» իր ընթերցողներին հիշեցնում է, որ կար ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարում էր, որ կոտրելու է նախկին կարծրատիպերը, հրաժարվելու է արատավոր երեւույթներից, երբ դիվանագիտական կրթություն չունեցողները նշանակվում են դեսպանի պաշտոնում։

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Դիվանագիտական հարաբերություն կա, դեսպան` ոչ. ո՞ր երկրներում է թափուր Հայաստանի աթոռը
Հովհաննես Իգիթյանը ծնվել է 1960 թ–ին, Երևանում։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը։
1990-1995 թվականներին եղել է Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի պատգամավոր, աշխատել Գերագույն խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ, նաև ԱՊՀ խորհրդարանական վեհաժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ։
1995-1999 թվականներին Հովհաննես Իգիթյանը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 1-ին գումարման պատգամավոր էր։ Նախագահել է Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը, ԵԽԽՎ-ում ղեկավարել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը, նաև ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատվիրակությունը։ Եղել է «Հանրապետություն» խմբակցության անդամ։
2018 թվականի դեկտեմբերի 9-ին ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի համապետական ընտրական ցուցակով։