Փարիզի և Լոնդոնի միջև նոր սկանդալ է հասունանում. Մակրոնը Ջոնսոնին ծաղրածու է անվանել

Բորիս Ջոնսոն, Էմանուել Մակրոն. Արխիվային լուսանկար
Մեծ Բրիտանիայում Ֆրանսիայի նախկին դեսպան Սիլվի Բերգմանը ասել է, որ երկրների միջև հարաբերությունները վաղուց այսքան վատ չէին եղել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի - Sputnik. Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մասնավոր զրույցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնին ծաղրածու է անվանել, որը «քավության նոխազ է փնտրում Brexit-ի ձախողման համար», գրում է The Guardian-ը:
Le Canard Enchaîné ամսագիրը մեջբերել է Ֆրանսիայի նախագահի խոսքերը, որը Ջոնսոնի վարչակազմին «կրկես» է կոչել:

Մամուլի տվյալներով՝ հեռախոսազրույցից հետո, որի ընթացքում քննարկվել է միգրանտների խմբի մահվան հետ կապված միջադեպը, Մակրոնը դժգոհել է Ջոնսոնի պահվածքից՝ այն անվանելով «գռեհիկ»:

«Նա սկզբում խոսում է լուրջ, ամեն ինչ լավ է, մենք քննարկում ենք լուրջ թեմաներ, հետո, ինչպես միշտ, անճաշակ ձևով սկսում է այն փչացնել։ Միշտ նույն կրկեսն է», - պարբերականը մեջբերում է Մակրոնի խոսքը։
Փարիզը բրիտանացի պաշտոնյաներին առաջարկել է մշակել ֆրանսիական հողում միգրանտներին ապաստան տրամադրելու դիմումները։ Բայց Լոնդոնը դա անվանել է «ձգողականության գործոն», որը միգրանտներին դրդում է կրկին գալ Լա Մանշի ափ և մերժվել։
Բռնության համար Մակրոնի նախկին օգնականին դատապարտել են 3 տարվա ազատազրկման
Նոյեմբերի 27-ին Twitter-ում Ջոնսոնի նամակի հրապարակումից հետո, որում նա Մակրոնին կոչ էր արել ընդունել միգրանտների ողբերգության կանխման իր պլանի հինգ կետերը, Ֆրանսիայի ղեկավարը սուր է արտահայտվել Ջոնսոնի հասցեին:
«Ցավալի է տեսնել, որ մի մեծ երկիր, որի հետ մենք կարող էինք հսկայական ծրագրեր իրագործել, ղեկավարում է մի ծաղրածու։ Brexit -ը Ջոնսոնի կրկեսի բացումն էր», - ասել է Ֆրանսիայի նախագահը։
Ինչպես գրում է The Guardian-ը, Լոնդոնում Ֆրանսիայի նախկին դեսպան Սիլվի Բերմանը հայտարարել է, որ երկրների միջև հարաբերությունները «երբեք այսքան վատը չեն եղել Վաթերլոոյի ժամանակներից ի վեր»:
Դուեյն Ջոնսոնն իր ավտոմեքենան նվիրել է ՌԾՈւ վետերանին. տղամարդն արտասվել է
Նշենք, որ նոյեմբերի 30-ին Բելգիան և Ֆրանսիան Եվրամիության Frontex գործակալության հետ քննարկել են Լա Մանշի միջով անօրինական միգրացիայի վերահսկման լրացուցիչ միջոցներ կիրառելու հարցը: Պատճառը նոյեմբերի 24-ին նեղուցում տեղի ունեցած միջադեպն է, երբ Մեծ Բրիտանիա հասնելու փորձի ժամանակ խորտակվել է միգրանտներով լի նավակ, ինչի հետևանքով մահացել է 31 մարդ: