Զինված անձի պատճառով Նյու Յորքում ՄԱԿ–ի աշխատակիցներին հորդորել են թաքնվել

ՌԻԱ Նովոստիի թղթակցին հաջողվել է լուսանկարել տղամարդուն, որի պատճառով շրջափակել են ՄԱԿ–ի կենտրոնակայանի տարածքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 2 դեկտեմբերի – Sputnik. ՄԱԿ–ի գրասենյակի աշխատակիցներին հորդորել են թաքնվել, քանի որ կենտրոնակայանի մոտ զինված տղամարդ կա։ Տեղեկությունը հայտնել է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Գրասենյակի բոլոր աշխատակիցներին և պատվիրակներին կոչ է արվել մնալ իրենց տեղերում և թաքնվել։
Շրջափակած տարածքի վերևում նաև ուղղաթիռ է պտտվում, այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։ Ոստիկանությունն առայժմ չի մոտենում տղամարդուն, որը մի կետից մյուսն է շարժվում։
Ավելի վաղ Նյու Յորքի ոստիկանությունը հայտնել է, որ ահազանգ են ստացել ինչ–որ մարդու վերաբերյալ, որը զինված է։
Լրագրողներին խնդրել են հեռու գնալ այդ տարածքից։
Մյունխենում պայթյուն է որոտացել, տուժածներ կան